HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաթողիկոսն ընդունել է ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներին

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարում ապահովող ծառայության աշխատակիցներին և այլ երկրների համանուն ծառայությունների ներկայացուցիչներին` գլխավորությամբ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի:

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն իր շնորհավորանքն ու բարեմաղթանքներն ուղղեց Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներին` ծառայության հաստատման 15-ամյակի կապակցությամբ: Նորին Սրբությունը ողջունեց նաև տոնական միջոցառումների առիթով Հայաստան ժամանած այլ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներին` գոհունակություն հայտնելով երկրների հարկադիր կատարման կառույցների միջև ձևավորված համագործակցության համար: Նորին Սրբությունը կարևորեց ծառայության առաքելությունը` երկրում օրինականության հաստատման գործում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը զրույցի մեջ անդրադարձավ նաև Հայ Եկեղեցու պատմական առաքելությանը ժողովրդի կյանքում, հասարակության մեջ քրիստոնեական արժեքների առավել ամրապնդման անհրաժեշտությանը: 

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter