«Ազգային պատկերասրահ» փառատոնի շրջանակներում առաջին անգամ ներկայացվելու է բալալայկան
«Այստեղ (Երևանում) ամեն ինչ անում են հոգով և կարծես` ամեն մեկն իր համար: Մոսկվայում այդ ամենը բիզնես է: Իսկ այստեղ զգացվում է, որ արվեստի մարդիկ գործն անում են իրենց համար», - ասում է ռուս բալալայկահար Անդրեյ Գորբոչովը:
Մարտի 16-ին` ժամը 19:00-ին Ազգային պատկերասրահում տեղի է ունենալու ռուս բալալայկահարի և ռուս դաշնակահարուհի Նատալյա Շատոխինայի համատեղ համերգը: Երաժիշտը նշում է, որ շատ ուրախ է ներկայացնել իր ազգային գործիքը Հայաստանում, առավել ևս, որ «Ազգային պատկերասրահ» միջազգային փառատոնի շրջանակներում այս գործիքը ներկայացվելու է առաջին անգամ:
Բալալայկահարը հայ հանդիսատեսին խոստանում է հետաքրքիր համերգ, քանի որ ներկայացվելու են ոչ միայն դասական հայտնի գործեր, այլև ժամանակակից հիթեր: Նրա խոսքերով` դժվար է անգամ համեմատել բալալայկան այլ երաժշտական գործիքների հետ, քանի որ այն համեմամտաբար երիտասարդ գործիք է և ունի շուրջ 120 տարվա պատմություն: Եվ չնայած գործիքը հաճախ ընկալվում է զուտ որպես ժողովրդական, այնուամենայնիվ, դրանով կարելի է ներկայացնել արևմտաեվրոպական բազմաթիվ հայտնի կատարումներ:
Առաջիկա համերգի ժամանակ կներակայցվեն հատվածներ «Կարմեն» օպերայից, Պագանինիի գործերից և այլն: Բալալայկահարի խոսքերով` արդեն վերջին 25-30 տարիների ընթացքում փոխվում է այդ գործիքի երաժշտացանկը, այն դուրս է գալիս իր ավանդական ընկալումներից: Այժմ կան գրված ավելի քան 50 համերգներ բալալայկայի և սիմֆոնիկ նվագախմբի համար, ինչպես նաև ներկայացվում են նոր ուղղություններ:
Ա. Գորբոչովի խոսքերով` մարդիկ հաճախ անլուրջ են ընակլում բալալայկան: Այդ պատճառով էլ համերգի սկզբին մարդիկ այդ երաժշտության միջոցով հանգստանում են, որից հետո արդեն կարելի է ներկայացնել ավելի լուրջ երաժշտություն:
Ռուս երաժիշտն իր ուրախությունը հայտնեց հայ-ռուսակական հարաբերությունների ամրապնդման և զարգացման վերաբերյալ, որոնք խորանում են նաև մշակույթի շնորհիվ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել