
ԲՀԿ-ն դեմ է քվեարկում կառավարության ծրագրին
ԲՀԿ խմբակցության անունից պատգամավոր Ստեփան Մարգարյանը քննադատեց կառավարության ծրագիրը: Նա ԱԺ ամբիոնից համեմատություն անցկացրեց նախորդ ծրագրի հետ` նշելով, որ դրանք երբեմն կրկնվում են, իսկ նախորդ ծրագրում ներառված այդ դրույթները կյանքի չեն կոչվել:
Ստեփան Մարգարյանն, անդրադառնալով գյուղատնտեսությանը, նշեց, որ գյուղացին համայնքում մնալու համար այլ եկամուտի խնդիր ունի, քանի որ հող մշակելով չի կարողանում անհրաժեշտ եկամուտներ ապահովել:
Նա ասաց, որ մայիսի 12-ին Արմավիրի մարզի կարկտահարությունը ցույց տվեց, թե որքան անպատրաստ է կառավարությունը նման աղետների դեպքում, այնինչ պետք է լիներ պատրաստի ծրագիր, եւ թվերը ճշգրտելուց հետո պետք է կիրառել համապատասխան գործիքակազմը:
«ԲՀԿ-ն չի կարող կիսել այս քաղաքական ծրագրի պատասխանատվությունը եւ դեմ է քվեարկում այս ծրագրին»,-ասաց Ստեփան Մարգարյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել