
Կառավարության ծրագիրն ընդունվեց ծափահարություններով
Ազգային ժողովը քիչ առաջ 76 կողմ, 41 դեմ ձայներով հավանություն տվեց կառավարության 2013-2017թթ. ծրագրին: Դեմ են քվեարկել ԲՀԿ, «Ժառանգություն», ՀՅԴ, ՀԱԿ խմբակցությունների պատգամավորները:
Քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց կառավարությանը` մաղթելով բեղմնավոր աշխատանք:
Երբ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ծրագիրն արժանացել է ԱԺ-ի հավանությանը, ՀՀԿ-ական պատգամավորները սկսեցին ծափահարել եւ իրար շնորհավորելով այնպիսի աղմուկ բարձրացրին, որ նիստը նախագահող Հերմինե Նաղդալյանը ստիպված մի քանի անգամ նկատողություն հայտարարեց, ինչի արդյունքում ԱԺ փոխնախագահի ձայնը կտրվեց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել