HY RU EN

Անուշ Քոչարյան

Միշել (Մուշեղ) Պետրոսյանը նվաճել է «Queen Elisabeth International»-ի Գրան պրին

«Ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել (Մուշեղ) Պետրոսյանը հաղթել է «Queen Elisabeth International» 2012-ում` նվաճելով Գրան պրին «Կոմպոզիցիա» անվանակարգում»

Այս մասին այսօր հայտարարվել է մրցույթի պաշտոնական կայքում:

«Նրա կոնցերտը դաշնամուրի եւ նվագախմբի համար` «In the Wake of Ea»-ն, կներկայացվի Բրյուսելի գեղարվեստական կենտրոնում (Palais des Beaux-Arts)` Queen Elisabeth International-ի դաշնամուրային մրցույթի 2013-ի եզրափակիչ անցած դաշնակահարների եւ Բելգիայի Ազգային նվագախմբի կատարմամբ մայիսի 27-ից մինչեւ հունիսի 1-ը (դիր.` Մարին Ալսոպ): Համաշխարհային պրեմիերան` մայիսի 27-ին». տեղեկացնում է մրցույթի պաշտոնական կայքը:

«Կոմպոզիտորների (Կոմպոզիցիայի) մրցույթ` 2012» -ում Միշել Պետրոսյանի ստեղծագործությունը միջազգային ժյուրիի կողմից հաղթող է ճանաչվել 2012թ.-ի դեկտեմբերին:

Տեղեկացնենք, որ Ելիզաբեթ թագուհու անվան աշխարհահռչակ այս մրցույթը անցկացվում է 1951 թվականից եւ համարվում է աշխարհի ամենահայտնի եւ պատվավոր մրցույթներից մեկը:

2005 թ.-ին մրցույթի Գրան պրին ստացել է ջութակահար Սերգեյ Խաչատրյանը:

Հ.Գ. Միշել (Մուշեղ) Պետրոսյանի կենսագրության եւ հաղթանակի մասին ավելի մանրամասն կներկայացնենք ավելի ուշ: