Արտագաղթողները լուռ էին
Երեկ երեկոյան՝ ժամը 23:30-ին, Ալավերդու դատարանի շենքի մոտ երկու մեծ ավտոբուս էր կանգնած:
Ավտոբուսների մոտ հավաքված էր 100-ից ավելի երիտասարդ:
Ինձ ճանաչելով՝ մի երիտասարդ գոռաց. «Գնում են, երկիրը լքում են, կանգնել են, որ Ալավերդուց մեկնողներին էլ վերցնեն: Օրը 10 ավտոբուս էսենց արտագաղթում են»:
Մոտեցա, բոլորը երիտասարդներ էին:
Ասացի՝ տղերք էս ուր եք գնում, ախր մեր երկիրը էդ ում եք թողնում:
Բոլորը լռեցին:
Մեկնողներից մի կին ասաց՝ ինքը չի մնալու, վերադառնալու է:
Մնացածները լուռ էին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (56)
Մեկնաբանել