Մայիսի 25-ի կարկտահարության հետևանքով վնասվել է Լոռու մարզի Ագարակ և Լեջան գյուղերի դաշտերի մոտ 70-80 տոկոսը: Այս կարծիքը հայտնեցին Ագարակի և Լեջանի գյուղացիները:
Մինչդեռ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կարծիքով՝ կարկուտի հետևանքով վնասվել է դաշտերի 40 տոկոսը:
Ագարակի գյուղապետ Ռուբեն Բարխուդարյանը, ինչպեսև Ագարակի խոշոր հողատերերը, համաձայն չէ գյուղնախարարի հետ: «Եթե վնասը կազմում է 40 տոկոս, պարոն նախարար, ուրեմն էստեղ կարկուտ չի եկել»,- նախարարին հակադարձում է Ագարակի գյուղապետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել