HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաջորդ դատական նիստին ցուցմունք կտան ամբաստանյալները

Մայիսի 29-ին շարունակվեց Ախթալայի ԼՀԿ-ի անվտանգության պետ Արսեն ՉԻթչյանի, անվտանգության աշխատակից Էդվարդ Հախվերդյանի և Կարեն Խաչիկանի գործի դատաքննությունը: Նախորդ` մայիսի 20-ի դատական նիստում Էդվարդ Հախվերդյանի շահերի պաշտպան Մհեր Դավթյանը դատարանին հայտնեց, որ Բենիկ Չիթչյանի բնակարանում հայտնաբերված Արսեն Չիթչյանին պատկանող  մետաղյա օղակների վրա գտնվող փափուշտները զինամթերք չեն կարող կոչվել: Արսեն Չիթչյանի պաշտպան Երվանդ Վարոսյանն էլ պնդեց, որ  դատաձգաբանական փորձագետը իր եզրակացության մեջ հստակ մեկնաբանություն չի տվել, թե Արսեն Չիթչյանի ննջարանում հայտնաբերված փափուշտները առգրավված տեսքով ռազմամթերք են հանդիսանում, թե ոչ, պիտանի են կրակելու համար, թե ոչ: 

Պաշտպանների միջնորդությամբ դատարան ներկայացած ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ավագ փորձագետ Սասուն Մինասյանը  դատարանին  հայտնեց, որ  փորձաքննության ներկայացվել է 3 փափուշտ`7/62 տրամաչափի: Այդ փափուշտները ի սկզբանե արտադրվում են   գործարանային AP –CP հրազեններից կրակելու համար և ի սկզբանե հանդիսանում են ռազմամթերք, փափուշտներն իր վրա կրող օղակը բացվող է և ցանկացած պահի հնարավոր է փափուշտները օղակից հանել:

Ըստ փորձագետի` դատաձգաբանական եզրակացության գնդակներից մեկը չի կարող համարվել զինամթերք, որովհետև պարկուճը վնասված է, իսկ  մյուս 2  փամփուշտների  ամբողջականությունը վնասված և  խախտված չեն, գնդակը այստեղ ամուր ամրացված է պարկուճին, հերմետիկությունը ապահովված է,  պարկուճը դեֆորմացված  և թերմաշված չէ:

«Միայն անցք կա գնդակների սկզբնամասերում, որոնք չեն խանգարում  փափուշտի ձգաբանական հատկությունների վրա»,- ասաց փորձագետ Սասուն Մինասյանը: 

Պաշտպան Երվանդ Վարոսյանի հարցին, թե հնարավոր է փամփուշտի խոտան արտադրություն, փորձագետը պատասխանեց, որ  գործարանում արտադրվող յուրաքանչյուր խմբաքանակից կատարվում են փորձարարական կրակոցներ, խոտան լինելու դեպքում, փափուշտների այդ խմբաքանակը  գործարանից չի արտահանվում: Վերջինս դատարանին նաև հայտնեց, որ գնդակի վրա առկա անցքը գտնվում է գնդակի ծայրամասում: Կրակելու ժամանակ, երբ գնդակը դուրս է գալիս փողից, նրա ծակված հատվածը փողի հետ չի շփվում և չի կարող խանգարել գնդակի շարժմանը:

Փորձագետի եզրակացությամբ փորձաքննված փափուշտների անցքը կարող է տալ փամփուշտի գործարանային քաշից 0,5 գրամ տարբերություն: «Ես չեմ ապամոնտաժել փամփուշտը, որպեսզի անցքի տարբերության քաշը կոնկրետ ստուգեմ: Տվյալ պարագայում փափուշտի միջուկը վնասված չէ»,- պնդեց փորձագետ Մինասյանը: Պաշտպան Երվանդ Վարոսյանը միջնորդությամբ դատարանից  պահանջեց դատարանում զննել  գործով ներգրավված ապացույց փափուշտները: Դատարանը բավարարեց միջնորդությունը:  Այնուհետև անցավ ամբաստանյալների հարցաքննությանը:  «Ամբաստանյալների ցուցմունքներին դեմ չենք, սակայն  մեր պաշտպանյալները պատրաստ չեն դրան»,- ասաց պաշտպան Լուսինե Սահակյանը: Ամբաստանյալ Կարեն  Խաչիկյանը հայտնեց, որ ինքը նույնպես  պատրաստ չէ ցուցմունքների: Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 24-ին:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter