
Ներսես Երիցյանին պետք է պարտադրել երեք տարի աշխատեցնել բիոզուգարանները
Վերջապես «Հետքին» հաջողվել է պարզել, թե ով է տարիներ առաջ Հայաստան ներկրված 2 բիոզուգարանների «պատասխանատուն»: Հիշեցնենք՝ դրանց ձեռք բերման համար պետական բյուջեից հատկացվել էր 124 մլն դրամ (մոտ 340 հազար դոլար):
Բիոզուգարաններ ունենալու գաղափարը Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանինն է: Ընդհանրապես, նրա պաշտոնավարման տարիներին նմանատիպ բազմաթիվ գաղափարներ են «փորձարկվել» ու ձախողվել: Պարզապես այս մեկը այնքան խայտառակ ձեւով է իրականացվել, որ դարձել է նրա պաշտոնանկության պատճառը: Չգիտես ինչու՝ իշխանությունները սա այսքան գաղտնի են պահում: Բայց իշխանությունները կարող էին, չէ՞, պատժել նախարարին՝ նրա բանկային հաշվից վերցնելով այնքան գումար, որքան նա ծախսել է իր «հանճարեղ» գաղափարն իրականացնելու համար: Իսկ ամենամեծ պատիժը, որ արժե կիրառել եւ, կարծում ենք, դեռ ուշ չէ՝ պարտադրել Ներսես Երիցյանին երեք տարի անձամբ աշխատեցնել բիոզուգարանները: Եթե չեմ սխալվում, հենց այդքան է բիոզուգարանի երաշխիքային ժամկետը:
Իսկ թե ինչ նոր գաղափարներ է իրականացնում այժմ արդեն Կենտրոնական բանկի նախագահի տեղեկալ Ներսես Երիցյանը՝ մի օր երեւի հայտնի կդառնա: Ու երբ հայտնի դառնա, նրան կտեղափոխեն այլ աշխատանքի:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել