
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վերահաստատել է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր (վիդեո)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» Կիլիկիո կաթոլիկ հայոց պատրիարք-կաթողիկոս Ներսես Բեդրոս 19-րդի հետ հանդիպման ժամանակ՝ հունիսի 3-ին: Այս մասին հայտնում է Diario ARMENIA-ն:
Պատրիարքի գլխավորած պատվիրակության կազմում եղել է մի կին, ում ընտանիքը վերապրել է Հայոց ցեղասպանությունը: Ֆրանցիսկոս պապը լսել է կնոջը, սեղմել նրա ձեռքը և կրկել նախկինում ասած իր խոսքերը. «Դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել