HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու ավազակային հարձակում՝ նույն զույգի կատարմամբ

Մարտի 30-ին, ոստիկանության Երևանի վարչությունում ստացված ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը երկու անհայտ անձինք մտել են մի երիտասարդի վարձակալած բնակարան, բռունցքով հարվածել նրա դեմքին, պահարանից բացահայտ հափշտակել 200.000 դրամ, 1 զույգ ականջօղ և փախել:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողներն օրերս պարզել են, որ այդ հանցագործությունը կատարել են 1993 թ. ծնված Արկադիա Ն.-ն և 1993 թ. ծնված Արտուշ Վ.-ն: Նրանք հունիսի 3-ին բերման են ենթարկվել ոստիկանություն և խոստովանել հանցանքը:

Ձեռնարկված հետագա միջոցառումներով պարզվել է, որ այս զույգը հեղինակել է մեկ այլ հանցագործություն ևս. հունիսի 1-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Բեյրութի փողոցում գտնվող մանկական զբոսայգում 2 զինվոր մի երիտասարդի կողոպտել և փախել են:

Պարզվել է, որ նույն օրը զինվորական համազգեստով 2 անհայտ անձինք նշված զբոսայգում 24-ամյա երիտասարդի գումարը և բջջային հեռախոսը հափշտակելու դիտավորությամբ հարձակվել են նրա վրա և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություններ գործադրելով՝ ձեռքերով և ոտքերով հարվածել են, պատճառել մարմնական վնասվածքներ, ապա հափշտակել են բջջային հեռախոսը, դրամապանակը, որի մեջ եղել է 24.000 դրամ, վարորդական իրավունքի վկայականը և բանկային քարտեր, և փախել՝ պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները պարզել են, որ այդ հանցագործությունը կատարել են վերը նշված ավազակային հարձակում կատարելու համար հունիսի 3-ին ձերբակալված Արկադիա Ն.-ն և Արտուշ Վ.-ն:

«Հափշտակվածն առգրավված է: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանություններ (1)

emprtni
KOXERI YERKIR HAYASTAAAAAAN

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter