HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ազատամարտիկների հետ քննարկել է նրանց հուզող խնդիրները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է երեկ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի դուրս եկած ազատամարտիկներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

Կառավարության ղեկավարը լսել է ազատամարտիկներին հուզող խնդիրներն ու հարցերը, վերջիններիս հետ հանգամանալից քննարկել դրանց լուծման հնարավորությունները, ուղիները, ծանոթացել նրանց ներկայացրած առաջարկությունների փաթեթին: 

Որպեսզի պետության օժանդակությունը լինի հասցեական՝ վարչապետը հանձնարարել է պաշտպանության նախարարությանը մանրամասն ուսումնասիրել սոցիալական ծրագրերում ներգրավված ազատամարտիկների ցուցակները և դրանցում իրականացնել անհրաժեշտ ճշգրտումներ: 

Ազատամարտիկները վարչապետին ասել են, որ սոցիալական խնդիրներից զատ՝ այսօր իրենց ոչ պակաս մտահոգում է հասարակության ոչ պատշաճ վերաբերմունքն իրենց նկատմամբ, ինչը բարոյալքման ֆոն է ստեղծում: Նրանք մատնանշել են նաև լրատվամիջոցների ոչ ճիշտ արձագանքն իրենց բարձրացրած խնդիրներին. իրենք ոչ թե բողոքում են, այլ հրավիրում կառավարության ուշադրությունն իրենց նկատմամբ: 

Որպես այդ ուշադրության առաջին դրսևորում, ազատամարտիկներն առաջարկել են, որպեսզի հանրապետությունում սահմանվի Ազատամարտիկի օր, որը կկարգավորվի օրենքով: Զրուցակիցները քննարկել են նաև հայրենասիրական դաստիարակությանը, Ազատամարտիկի թանգարանի հիմնմանը և այլ խնդիրներին առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը խոստացել է կառավարությունում քննարկել արծարծված խնդիրները, փորձել գտնել անհրաժեշտ լուծումներ, որոնք կարճ ժամանակ անց ևս մեկ անգամ կքննարկվեն ազատամարտիկների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է կառավարության կայքը: 

Մեկնաբանություններ (2)

hyefighter
This is outrages! the heros who fought and liberated our lands can't even get some money to live on!?! The corrupt goverment will fall and the armenian people will gain there right again! getse hayastan!!!!!!
Թլկատինցի
Ո՞վ է գրում այս պաշտոնական հայտարարությունները: Ըստ երեւոյթին, ինչ որ հայերեն չիմացողի մեկը: Նախ՝ հայերենում ՉԿԱ «կիսվել» բառը: Անհատը չի կարող կիսվել: Հետո՝ հայերենում, հարց/խնդիր ոչ թե «բարձրանում» են այլ արծածում/շոշափում/բարձաձայնում են, եւ այլ: Ափսոս որ նման լեզվական սխալներ հայնվում են պաշտոնական գրությունների մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter