HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Տոնավաճառի աշխատակիցները նամակ են հանձնել վարչապետին (լուսանկարներ)

«Մենք ոչ մի վատ բան չենք ուզում, ոչ էլ եկել ենք կառավարության, պետությանը դեմ. պետությունն է եկել մեր դեմ: Մեր կառավարությանը, վարչապետին, պարոն Սերժ Սարգսյանին խնդրում ենք` բացեք, թողեք աշխատենք, մեր երկրում ղարիբ մի՛ սարքեք մեզ»,- այսպիսի խոսքերով այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքում էին «Հրազդան» տոնավաճառի առևտրականները:

Նրանք նաև նամակի տեսքով իրենց դիմում-բողոքը հանձնեցին ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին:

«Մենք արդեն 10 օր է, ինչ սպասում ենք, որ այս հարցը քաղաքակիրթ ձևով լուծվի, բայց էլ սպասելու ժամանակ չունենք, այսօրվանից ուզում ենք աշխատել. 120 հոգի հացի խնդիր են լուծում, վարկեր ենք վերցրել, բանկը սպասել չի կարող»,- ասում էին բողոքող առևտրականները:

Ղուկասյանը խոստացավ, որ եթե իրեն տան գրավոր որևէ փաստաթուղթ, հենց այդ պահին կզեկուցի վարչապետին, և եթե պետական մարմնի հետ կապված որևէ խնդիր կա, ինչ-որ լուծում կգտնվի, բայց եթե այդտեղ կա դատարանի վճիռ, դատարանի որոշում, կառավարությունն այստեղ որևէ ֆունկցիա ունենալ չի կարող:

Ստորև ներկայացնում ենք առևտրականների նամակը.

 

«ՀՀ Վարչապետ պարոն Տ.Սարգսյանին                

«Լան» առևտրի կենտրոնում տնտեսական գործունեություն իրականացնող անհատ ձեռներեցներից

Մեծարգո պարոն վարչապետ,

Թվով 104 անհատ ձեռներեցներս նախկինում առևտուր են իրականացրել  «Հրազդան» տոնավաճառում: Այս տարի տեղեկացել ենք, որ տոնավաճառի տարածքում քաղաքաշինական ծրագիր է իրականացվելու, որի արդյունքում առևտուր իրականացնող  104 անհատ ձեռներեցներս մեկ այլ վայր  տեղափոխվելու խնդրի առաջ ենք կանգնելու: Հուսով ենք, որ այդ հարցը նաև Ձեր աջակությամբ պետք է լուծվել:

Խնդրի լուծումն ինքներս գտանք: Տեղեկանալով, որ տոնավաճառի հարևանությամբ գտնվող ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեի թիվ 79 և 80 հասարակական տարածքներում արդիական պայմաններով կազմակերպված տոնավաճառի տարածք է առկա, որի սեփականատերը «Լան»ՍՊԸ-ն է և գտնվում է սնանկության գործընթացում, բայց առողջացման ծրագրի ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում:

Մենք դիմեցինք ընկերության սեփականատիրոջն ու սնանկության գործով կառավարչին և համատեղ փոխշահավետ համաձայնության եկանք` տեղափոխվել այդ տարածք ու մեր վարձավճարներին հաշվին նաև ընկերության առողջացման ծրագիրն  իրականացվի: Սնանկության գործով կառավարիչ Նազարյանից տեղեկացել ենք, որ նա դիմել է «Լան» ՍՊԸ-ի անվամբ լիցենզիա ստանալու համար: Բանավոր համաձայնության հիման վրա առևտրի կենտրոնում մեծածավալ աշխատանքներ կատարվեցին առևտուր իրականացնելու լավագույն պայմաններ ստեղծելու համար: 18.05.2013թ. ստացվել է լիցենզիան, որի հիման վրա պայմանագրեր ենք կնքել «Լան» ՍՊԸ-ի հետ, դիմել հարկային մարմնին, ստացել ՀԴՄ-ներ ու մեր ապրանքներով հանդերձ տեղափոխվել նշված տարածք: Սկզբնական առևտրի համար մեր մատակարարներից նոր և արժեքավոր ապրանքներ են ձեռք բերել:

01.06.2013թ. Պետական եկամուտների քննչական վարչությունն ու օպերատիվ բաժինը ժամանել են տոնավաճառի տարածք և զննության անվան տակ կնքել մեր տաղավարները: Փաստացի մեր ունեցվածքը արգելանքի տակ հայտնվեց, մեզ արգելվեց առևտուր իրականացնել: Հենց այդ օրը ցանկանում էինք երթ կազմակերպել դեպի ՀՀ նախագահի նստավայր և մեր դժգոհությունները ներկայացնել այս ապօրինության դեմ, սակայն մեզ տեղեկացրին, որ հարցը այլ հարթության վրա է` արհեստականորեն ինչ-որ դատական քաշքշուկներ են ստեղծվել և իշխանությունների կողմից 1-2 օրում հարցին լուծում կտրվի: Տոնավաճառքի կազմակերպման ներկայացուցիչները մեզ խնդրեցին 1օր քայլերի չդիմել և այդ իսկ պատճառով մեր երթն այդ օրը տեղի չունեցավ:

Ներկայումս մեզ համար աշխատատեղ ստեղծած 104 անհատ ձեռնարկատերերիս գույքն արգելանքի տակ է, մենք անգործության ենք մատնված և ամեն օր վնասներ ենք կրում: Մեր մատակարարները  ստեղծված իրավիճակից ահաբեկված, օրական մի քանի անգամ մեզնից հարցի լուծման հետ կապված երաշխիքներ են պահանջում, մեր հաճախորդներին կորցնում ենք և պարտքերի տակ ընկնելով ստիպված կլինենք արտագնա աշխատանքի ճանապարհը բռնել: Խնդրում ենք հանձնարարել հարցին անհապաղ լուծում տալ:

Կանխավ շնորհակալ ենք և հուսով ենք, որ հարցին դրական լուծում կտրվի: Կից ներկայացվում է «Լան« ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրի հիման վրա ք.Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում առևտուր իրականացնող անհատ ձեռներեցներիս ցուցակը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter