
Լեռնային հեծանվավազք Հայաստանում (լուսանկարներ)
Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին լեռնային հեծանվավազքի մրցումներ՝ Cross-country:
Մրցույթը կազմակերպել էր Հայաստանի լեռնային հեծանվորդների ասոցիացիան, որի նախագահ Վահագն Լևոնյանի խոսքերով՝ այս նախագծի հիմնական նպատակը լեռնային հեծանվասպորտը Հայաստանում զարգացնել էր: Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել հարյուրավոր հեծանվորդներ, որոնցից միայն 30-ը համարձակություն ունեցան կանգնել մեկնարկին: Եզրագիծը հատեց 26 մասնակից:
11 կմ քարքարոտ, զառիթափ ու դժվարանցանելի տարածությունը առաջինը հաղթահարեց Համլետ Գևորգյանը: Հաղթողին որպես պարգևատրություն հանձնվեց հունական Ideal ֆիրմայի բարձրակարգ լեռնային հեծանիվ: Մեկական հեծանիվ ստացան նաև մրցույթի երկու իգական սեռի ներկայացուցիչները, որոնք տղամարդկանց պես վարեցին 3 ամբողջ շրջան: Առանց մրցանակաների չմնացին նաև մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները:
Վահագն Լևոնյանն ասաց, որ այս տարի աշնանը կլինի միջազգային կարգի մրցույթ, որին կմասնակցեն Վրաստանից, Իրանից, Թուրքիայից հրավիրված հեծանվորդներ: Նա նշեց նաև, որ բնության հետ անմիջական կապ ունեցող այս մարզաձևը ունի նաև բնապահպանական նշանակություն, իսկ կոնկրետ այս մրցումը նվիրված էր հունիսի 5-ին նշվող Երկրի օրվան:
Մեկնաբանել