HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Մոնսերատ Մարտին երգեց «Երևան» երգը

Հունիսի 10-ին Երևանում կայացավ իսպանացի աշխարհահռչակ օպերային երգչուհի (սոպրանո) Մոնսերատ Կաբալյեի համերգը: 80-ամյա երգչուհուն բեմի վրա նվագակցում էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը ղեկավարում էր իսպանացի դիրիժոր Ռամոն Տեբարը: Վերջինս առիթ է ունեցել ղեկավարել նաև Պլասիդո Դոմինգոյի համերգը և վերջերս դարձել է Ֆլորիդայի Grand Opera-ի երաժշտական ղեկավարը:

Մ. Կաբալյեն երևանյան բեմի վրա ելույթ ունեցավ աղջկա` Մոնսերատ Մարտիի (սոպրանո) հետ: Նրանք հանդես եկան թե դուետով, թե առանձին կատարումներով` ներկայացնելով հայտնի օպերաներից հատվածներ: Հայ հանդիսատեսին ներկայացվեցին Հենդելի, Գունոյի, Օֆենբախի, Պուչինիի և այլ հայտնի կոմպոզիտորների գործեր:

Նույն բեմի վրա հանդես եկան նաև Ագոստինա Սմիմերոն (մեցցո սոպրանո), ով եղել է Մ. Կաբալյեի անվան միջազգային մրցույթի հաղթող, և Դավիթ Բաբայանցը (բարիտոն), ով 2011 թ.-ին դարձել է Վերոնայի Օպերայի և պոեզիայի միջազգային փառատոնի հաղթող: Ա. Սմիմերոն և Դ. Բաբայանցը բացի առանձին ելույթներից միասին ներկայացրեցին նաև Մասկանիի Սանտուցայի և Ալֆիոյի դուետը «Գեղջկական ասպետություն» օպերայից:

Համերգի վերջում հանդիատեսին սպասվում էր անակնկալ. Մոնսերատ Մարտին երգեց «Երևան» երգը:

Ամբողջ համերգն ուղեկցվում էր բուռն ծափահարություններով և հիացմունքի կոչերով:

Համերգին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԳՆ Էդուարդ Նալբանդյանը, մշակությի և սփյուռքի նախարարներ Հասմիկ Պողոսյանը և Հրանուշ Հակոբյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter