HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային միջոցառում` ի պաշտպանություն ջավախքահայության իրավունքների

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը տեղեկացնում է, որ 2011թ. հուլիսի 21-ին լրանում է ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի բանտարկության երրորդ տարին: Նա վրաց իշխանությունների կողմից  դատապարտվել է 10 տարվա ազատազրկման շինծու մեղադրանքների հիման վրա, որոնք ուղղակիորեն առնչվում են նրա ազգային-քաղաքական գործունեությանը:

Այդ կապակցությամբ, ս.թ. հուլիսի 8-ին` ժամը 19:00-ին, Երևանի կամերային երաժշտության տանը կայանալու է հանրային միջոցառում ի պաշտպանություն Վահագն Չախալյանի և ջավախքահայության իրավունքների: Միջոցառման ընթացքում քննարկվելու են ջավախքահայության խնդիրների շուրջ ընթացող ներկա զարգացումները: Մուտքն ազատ է:

Մեկնաբանություններ (1)

ando
inchek latsum javaxki hayer ,helek genatsek karabax datark xoxere toxelek um hamar ?!!??!verastane verastana u shat jishta anum!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter