HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հովիկ Աբրահամյան. «Թալանչի պաշտոնյաներից պետք է ազատվել»

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց 2012թ. հաշվետվությունը: Նա մի շարք չարաշահումներ թվարկեց եւ մտահոգություն հայտնեց հատկապես գնումների եւ շինարարության ոլորտում տիրող իրավիճակի առնչությամբ, քանի որ չարաշահումները համակարգային բնույթ են կրում:

Իշխան Զաքարյանի խոսքերով` երկրի կարիքների համար ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների համար շատ հաճախ վճարվում է դրանց շուկայական արժեքից ավելի թանկ: Այն պահին, երբ Իշխան Զաքարյանը թվարկում էր դատարանների նոր շենքերի կառուցման համար օգատագործվող շինանյութերի գները, որոնք մի քանի անգամ ավելի թանկ են ձեռք բերվել, քան շուկայում է վաճառվում, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը դուրս եկավ ԱԺ դահլիճից` տպավորություն ստեղծելով, թե բացահայտումներն իրեն չեն հետաքրքրում:

Իսկ չարաշահումները հետեւյալն են. օրինակ`ձեռք է բերվել սովորական մալուխ, որի մեկ մետրը խանութներում արժե մոտ 130 դրամ, բայց կառուցողներն այն ներկայացրել են 1007 դրամ: Իշխան Զաքարյանի ձեռքին էր այն ՀԴՄ կտրոնը, որն ապացուցում էր մալուխների 130 դրամ լինելը: Մեկ այլ դեպքում մետաղապլաստե պատուհանի 1քմ-ի համար նախահաշվարկային գին է նշվել 85 հազար դրամը, սակայն ձեռք են բերել 53 հազար դրամով, իսկ տնտեսած գումարը ոչ թե վերադարձվել է բյուջե, այլ ձեւակերպվել է որպես շահույթ:

Միայն դատական համակարգի շենքերի շինարարության ուսումնասիրությամբ ՎՊ-ն հայտնաբերել է 270 մլն դրամի ուռճացված գումար: Այլ ոլորտներում նույնպես չարաշահումներ եւ անարդյունավետ ծախսեր է հայտնաբերել Վերահսկիչ պալատը: Իշխան Զաքարյանը նշեց, որ մի քանի նյութեր ուղարկվելու են դատախազություն:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը զարմացած էր, որ այդքան «թալանչիներ կան» եւ շարունակում են պաշտոնավարել: Նա եւս կողմ էր, որ չարաշահման դեպքերի մասին նյութերն ուղարկվեն դատախազություն: Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ վարչապետը կազատվի թալանով եւ յուրացումներով զբաղվող պաշտոնյաներից, այլապես անիմաստ է ԱԺ-ում քննարկելը: Այս հաշվետվությունը, որը պետք է պատգամավորների ուշադրության կենտրոնում լիներ, քննարկվում էր գրեթե կիսադատարկ դահլիճում:

Մեկնաբանություններ (4)

tigran20053
Եթե այդ գործընթացներին մասնակից չեք,ուրեմն մի ուրիշ գործընթացի եք մասնակից,որի մասին երբեք Իշխան Զաքարյանը չի բարձրաձայնի,ավելի ճիշտ երբեք այդ գործընթացները չեն բացահայտի....ու այսպես մինչև...Մեկը հարցներ թե այդ կաշառակերերին,յուրացնողներին,թալանչիներին,հանցագործներին ով է նշանակում այդ պաշտոններին և հետները կիսվում...ամենաշատը դրանց ազատեք այդ պաշտոններից ու տեղափոխեք մեկ այլ ուրիշ պաշտոնի կամ դարձնեք պատգամավոր....Վարդան Այվազյանն էլ ձեզ օրինակ....չնայած եթե ուզենք լիքը օրինակներ կբերենք....
խաչագողություն
Գողը տնից՝ եզը երդիկից: Բայց սրանց գող էլ չենք կարող համարել, քանի որ գողի վարքի մեջ էլ ինչ որ պայմաններ ու տրամաբանություն կա: Նա իր գործն անում է, հույս ունենալով որ տեսնող չի լինի ու հավերժ գաղտնի կմնա: Այս դեպքում պարզապես լափում են իրենց վստահված ունեցվածքը, ղեկավարվելով բարոյականությունից ու բանականությունից դուրս, կենդանական բնազդով: Բոլորովին դժվար չէ հասկանալ թե դրա հետեւանքն ու վերջն ինչ պիտի լինի: Մի բան որ բոլորն են տեսնում ու հասկանում մի օր հատուցում է պահանջելու անպայման: Լավագույն դեպքում իրենք պատերի հետեւում թաքնված են ապրելու, իսկ հատուցումն իրենց զավակների վզին է մնալու: Կարծում եմ սովորական գողությունից սա մի քանի անգամ ավելի մեծ ստորություն է:
Նարեկ
Վայ, սուս մնածեք, ձայներդ կտրեք և ուշադիր լսեք խոսում և ցուցադրում է աշխարհի ամենագրագետ, ամենարդար, տնտեսական համաշխարհային մասնագետ, նոբելյան մրցանակակիր, ճշմարտախոս և վերջապես աշխարհի ամենապետականամետ հայը՝ Հովիկ Աբրահամյանը
liana
lav klini vor hovik abrahamyan sksi irenic ev ir azgakanneric orinak cuyc talov...menq miayn dranic ogut kqaxenq

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter