HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Բնապահպաններնն այնքան էլ շատ չեն, ինչպես թվում է, իսկ խնդիրը բոլորինն է. ակտիվիստ

Հունիսի 17-ը անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է, ինչը առիթով, խոսելով Արարատյան դաշտավայրի էկոլոգիական վիճակի մասին, «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ, բնապահպան Ինգա Զառաֆյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց, որ վիճակը դեռ կատաստրոֆիկ չէ, բայց կրիտիկական է, և ՀՀ կառավարությունը պետք է ուղղակի ընդունի, որ պայքարի օրը հենց այնպես գրածով չէ միայն, ինչ-որ բան ձեռք բերելու համար պետք է իրոք պայքարել, որպեսզի հետո անդառնալի գործընթացներ չսկսվեն:  

Արարատյան դաշտավայրում,  Ինգա Զառաֆյանի ներկայացրած տվյալներով, միայն աղակալման պրոցեսի հաշվին 600 հազար հեկտար հողից մենք արդեն կորցրել ենք 30 հազարը (դաշտավայրի 5%-ը):

Աղակալման գործընթացը, ըստ բնապահպանի, նոր բան չէ Արարատյան դաշտավայրի համար, սակայն ժամանակին դրա դիմացն առնելու համար միջոցառումներ էին ձեռնարկվում՝ դրենաժային համակարգեր էին ներդրվում: Իսկ այժմ, բացի այն, որ այդ համակարգերը չեն գործում, ավելացել է նաև ճնշումը հողի վրա ձկնաբուծարանների պատճառով, որոնք օգտվում են ստորգետնյա ջրերից. ձկնաբուծարաններին ստիպել են հաշվիչներ տեղադրել, բայց դա արել են միայն օգտագործված ջրի դիմաց փող վերցնելու համար:

Անդրադառնալով Հայաստանում նկատվող ակտիվ բնապահպանական շարժմանը, բնապահպան-ակտիվիստ Անի Կաղինյանը նշեց, որ իրենք այդքան էլ շատ չեն, ինչպես թվում է, ազգաբնակչության հաշվով բնապահպան ակտիվիստների թիվը շատ փոքր է, և այդ 100-200 մարդը չեն կարող իրենց վրա վերցնել այդքան մեծ պատասխանատվություն և կազմակերպված պայքարն առաջ տանել. պետք է գործեն պետական ինստիտուտները՝ դատարարանները, որպես հիմք պետք է ընդունվեն ոչ թե որոշումները, այլ ՀՀ Սահմանադրությունը և օրենքները:

Հաշվի առնելով նաև այն, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իրավունք ունի ապրել առողջ շրջակա միջավայրում, Անի Կաղինյանն ասաց, որ այսպիսի խնդիրներով պետք է զբաղվեն ոչ միայն բնապահպանները, այլև բոլորը:

Լուսանկարում՝ ձախից՝ Անի Կաղինյան, Ինգա Զառաֆյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter