HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղավոր է ճանաչվել՝ համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու և վնասաբեր ծրագրեր օգտագործելու համար

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու և վնասաբեր ծրագրեր օգտագործելու համար Ա.Մխոյանին առաջադրված մեղադրանքները:

Ըստ դատավճռի՝ Ա.Մխոյանը 2012թ. փետրվարի սկզբներին սոցիալական կայքերի օգտատերերի մուտքանուններն ու ծածկագրերն ապօրինի ձեռք բերելու կամ պատճենահանելու համար պատրաստված համակարգչային հատուկ վնասաբեր ծրագրի օգտագործմամբ տիրացել է odnoklassniki.ru կայքի մի քանի օգտատիրոջ անհատական էջերին:

Մասնավորապես, անվճար խաղային միավորներ «Ok» տրամադրելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող առաջարկ պարունակող հղումը օգտատիրոջ անհատական էջին ուղարկելու և վնասաբեր ծրագրի միջոցով օգտատիրոջն առաջարկել է կայքէջի համապատասխան հատվածում լրացնել անհատական էջ մուտք գործելու մուտքանունն ու ծածկագիրը:

Օգտատերերը, լինելով մոլորության մեջ, իրենց էջերի տվյալները մուտքագրել են, որից հետո դրանք պատճենահանվել և անմիջապես փոխանցվել են Ա.Մխոյանի կողմից օգտագործվող վնասաբեր ծրագրի բաղկացուցիչ մաս կազմող ծրագրային ֆայլին: Արդյունքում Ա.Մխոյանն ապօրինի տիրացել է օգտատերերի անհատական էջերին՝ նրանց զրկելով իրենց էջերից օգտվելու հնարավորությունից:

Բացի դրանից՝ առանց թույլտվության՝ գաղտնագրի կռահմամբ ներթափանցելով օգտատերերից մեկի անհատական էջ, փոխելով պաշտպանիչ տվյալները՝ տիրացել է օգտատիրոջ անհատական էջին: Այնուհետև այն վերադարձնելու համար օգտատիրոջից պահանջել և 2012թ. հուլիսի 13-ին նույն անհատական էջի միջոցով ստացել է հեռախոսի լիցքավորման քարտերի թվային տվյալներ:

Ա.Մխոյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը և խնդրել կիրառել արագացված դատաքննության կարգ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա դատարանը 2013թ. հունիսի 6-ի դատավճռով Ա.Մխոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ և 256-րդ հոդվածների 1-ին մասերով: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter