HY RU EN

Կառավարությունն առարկություններ չունի «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքի լրացման առնչությամբ

Կառավարությունն այսօրվա նիստում քննարկել է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով մայիս ամսին ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։

Ինչպես պարզաբանել է կառավարությունը, օրինագծով առաջարկվում է թերթի, ամսագրի, ինտերնետային կայքի հոդվածներից քաղվածքի վերարտադրումն այլ լրատվամիջոցում թույլատրել միայն նպատակն արդարացնող ծավալով, ընդ որում՝ պետք է հղում կատարել հոդվածի սկզբնաղբյուրին։ Օրենքի նախագծի վերաբերյալ կառավարությունն սկզբունքային առարկություն չի ներկայացրել եւ տեղեկացրել, որ կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։