ԱԺ նիստի փոխարեն Տիգրան Արզաքանցյանը մասնակացում էր «Goodbye Summer» փարթիին
ԱԺ 2010 թ. աշնանային նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 14-ին: Պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը այդ օրը չի մասնակցել նստաշրջանին:
Նա այդ օրը Մոսկվայում մասնակցում էր մոդել, հեռուստահաղորդավարուհի, Hello! եւ Icons ամսագրերի գլխավոր խմբագիր Սվետլանա Բոնդարչուկի կազմակերպած «Goodbye Summer» անվանումով փարթիին:
ԱԺ 2010 թ. աշնանային նստաշրջանի ընթացքում (սեպտեմբեր-դեկտեմբեր) տեղի է ունեցել 183 քվեարկություն: Տիգրան Արզաքանցյանը ոչ մի քվեարկության չի մասնակցել եւ ԱԺ աշխատակազմ է ներկայացրել անաշխատունակության թերթիկ: Հետաքրքիր է` ի՞նչ է գրված Ազգային ժողով ներկայացրած «բժշկի թղթի» մեջ: Գուցե բժիշկն իսկապես սխալ դեղատո՞մս է նշանակել ԱԺ պատգամավոր, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Տիգրան Արզաքանցյանին, եւ նա ստիպված բժշկի ուղղորդմամբ մասնակցում է զանազան փարթիների:
Մի փաստի վրա էլ արժե ուշադրություն դարձնել. այս լուսանկարի ներքեւում արված է հետեւյալ մակագրությունը. Светлана Бондарчук и Тигран Арзаканцян (“Царь Тигран”):
Մեկնաբանություններ (20)
Մեկնաբանել