HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիգայի հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կողքին կկառուցվի Երևանի պուրակ

Պաշտոնական այցով Լատվիայի մայրաքաղաքում գտվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ռիգայի հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

Եկեղեցու հոգևոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը Տարոն Մարգարյանին ներկայացրել է 2011թ. օծված եկեղեցու պատմությունը: Հայ համայնքի գործուն աջակցության շնորհիվ հայ առաքելական եկեղեցու ճարտարապետական ոճով կառուցված եկեղեցին եկեղեցական արարողությունների և պատարագների ժամանակ մշտապես մարդաշատ է:

Քանի որ քաղաքապետի այցելության օրը համընկել էր հայ առաքելական եկեղեցու մեռելոց հիշատակի օրվան, եկեղեցու հոգևոր հովիվը երևանյան պատվիրակության և Ռիգայի հայ համայնքի ներկայությամբ մատուցել է հանգստյան կարգ:

Այնուհետև Տարոն Մարգարյանը Ռիգայի Լատգալես շրջանի ղեկավար Դմիտրի Պավլովի և հայ համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածք, որտեղ նախատեսվում է կառուցել Երևանի պուրակ:

Պուրակը կառուցվում է Ռիգայի քաղաքային իշխանության և հայ համայնքի ջանքերով: Տարոն Մարգարյանն ասել է, որ Երևանի քաղաքապետարանը ևս կաջակցի այգու կառուցման գործին և կանի հնարավորը, որ հանգստի գոտում լինի երևանյան շունչը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter