HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երեւանի տրանսպորտի վարչության պետը գծատեր է

Հասարակական տրանսպորտի թանկացումից հետո Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը քաղաքապետարանի ամենաակտիվ պաշտոնյան է, ով ամեն ինչ անում է՝ քաղաքացիական բողոքը լռեցնելու եւ ակցիաները խափանելու համար: Պատճառն այն է, որ քաղաքացիների բողոքը կարող է լսելի դառնալ վերին օղակներում, ինչը վնաս կհասցնի Հ. Նավասարդյանի ընտանեկան բյուջեին:

Բանն այն է, որ Հենրիկ Նավասարդյանին է պատկանում թիվ 18 ավտոբուսային երթուղին: Այն սպասարկում է «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ն, որի սեփականատերը Հ. Նավասարդյանի 22-ամյա որդին է` Անդրանիկ Նավասարդյանը: Նա 2012 թ. նոյեմբերից ընկերության 100 % սեփականատերն է, իսկ մինչ 2012 թ. ապրիլ ամիսը 2 տարի ընկերությունը ղեկավարել է ավագ որդին` Էդգար Նավասարդյանը: Անդրանիկ Նավասարդյանը 2008-ից մինչեւ 2013 թ. մայիս ամիսը եղել է նաեւ «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ի տնօրենը, իսկ այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է նրանց ազգականը` Արտակ Նավասարդյանը:

Պարզ է, որ այս ընկերության իրական սեփականատերը հենց Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյան է:

Նավասարդյանների ընտանիքը ամբողջությամբ ներգրավված է տրանսպորտի ոլորտում, ուստի հասկանալի է Հենրիկ Նավասարդյանի նյարդային վիճակը, երբ լրագրողները փորձում են նրան հարցեր տալ:

Բանն այն է, որ նրա միջնեկ որդին` Դավիթ Նավասարդյանն էլ զբաղվում է հասարակական տրանսպորտի վրա գովազդ տեղադրելով: Նրան է պատկանում «Մոշն թայմ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2011 թ.-ին:

Ըստ ընկերության կայքում հրապարակված գնացուցակի` կախված ավտոբուսի վրա փակցվող գովազդային պաստառի քմ-ից, պայմանագրի երկարաժամկետ լինելուց եւ ավտոբուսների քանակից` մեկ «Բոգդան» մակնիշի ավտոբուսի վրա գովազդ տեղադրելու գինը մեկ ամսվա համար կազմում է 100.000-130.000 դրամ, իսկ գովազդային պաստառի 1 քմ արժեքը 5.000-6.000 դրամ է: Մեկ միկրոավտոբուսի արժեքը մեկ ամսվա համար 25.000 դրամ է, իսկ գովազդային պաստառի 1 քմ գինը` 6.000 դրամ: Ի դեպ, միկրոավտոբուսների գովազդը 40-ից պակաս չի կարող լինել:

Հենրիկ Նավասարդյանից պարզաբանում ստանալ չհաջողվեց, որովհետեւ քաղաքապետարանը «բլոկ» է արել նրա հետ կապ հաստատելու հնարավոր միջոցները: Նրա ընդունարանից պատասխանեցին, որ լրատվության բաժնի հետ համաձայնեցնենք, նոր միայն խոսենք Հ. Նավասարդյանի հետ: Իսկ քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին, թե իրենց կարգի համաձայն՝ հարցերը պետք է գրավոր ուղարկենք իրենց, որպեսզի քննարկեն, նոր միայն որոշեն՝ հնարավո՞ր է հարցազրույց վարել, թե՞ ոչ:

Մեկնաբանություններ (20)

Karen
Հոր դուքանն է սարգել տրանսպորտի ոլորտը։
huri
De estex en asel AXVESIN NSHANAKECIN HAVANOCI PAHAK! Heto el uzum eq , vor chtankacni :)
mahmouzian
it is just like the mafia connected .every one in this government is connected .a bunch of crook
Gurgen
sranq kshtum chunen, harkavor e mahajel hrajarakan@
varujan
Duk turke al vad ek.
Aram
horinats erkir
Սամվել
Էս չախկալ ղարաբաղցին որոշել է իրեն միամիտի տեղ դնի ու իր ալաֆը ավելի թափով անի,,,,Առանց մրցույթի հարցեր է լուծում
Aren
How the heck can someone own a bus route? Who sold it to him anyways?
Anush Naltakyan
erek ev aysor 3hat 18 hamari avtobus datark gnacel dispetcherakan, mec masamb im shnorhiv, erb uxevornerin aseci 100dram vchareq, u erb sksecin vcharel varordn ijecrec u gnac...bari chanaparh
Anhayt
De naeq teseq te paron Navasardyan@ inch poxera ashxatum isk vomanqel uzumen ays mardu hamar ardaracumner gtnel http://www.lragir.am/index/arm/0/country/view/85913
Մարատ
երկիրը ղեկավարում են փչացաց ու թույլ արարածները,այլապես ոչ մի պաշտոնյա անձ բիզնեսմեն չեր լինի
Տիգրան Ղարդաշյան
Վերոհիշյալ արգելափակված կայքը գուգլի քեշում. http://webcache.googleusercontent.com/search?q=cache:y40NMV8FkfwJ:www.motiontime.am/am/price-list/+&cd=1&hl=ru&ct=clnk&gl=am
THE FACTS
WELL, OFFICIALS WHO ARE IN CHARGE OF SOLVING PROBLEMS OF CITIZENS ARE THEMSELVES PART OFT THE PROBLEM! NO GOOD CHANGES SHOULD BE EXPECTED BUT BOOSTING , ENCOURAGING AND PROMOTING OF IMMIGRATION! YEREVAN HAS AN IN THE WORLD UNIQUE UNCIVILIZED TRANSPORT SYSTEM- AND THE PROBLEM WONT BE SOLVED, AS LONG AS OFFICIALS AND THERE FAMILY MEMBERS AND THERE CLOSE FRIENDS ARE GOING TO MAKE MONEY WITH SO CALLED ROUTS!
Anhayt
Hargeli Anhayt Es haskanumem vor miayn Nacasardyanov chi . BAYC Nman voroshum@ bxuma henc Navasardyani shaheric u inq@ ayd voroshman @ndunumic shat mec shahera stanalu. U elnelov dranic ayd voroshman qnnarkman jamanak havataceq vor Navasardyan@ janq chi xnael vor ayd voroshum@ anpayman @ndunvi, dranov isk dem gnalov joxovrdi shaherin. Mi parz ban haskaceq vor avtobusner@ ashxatumen diz vareliqov ayl voch te gazov vor@ tankacela.Et inch lracucich caxseren sksel anel avtobusi gcaterer@ vor uzumen uxevardz@ tankana ?
Anhayt
Anhayt jan etqan el ches haskanum , vor et mi mardov chi amen inch voroshvum, u amen inch Etqan el @tenc chi vonc vor meknabanvuma. dzer xelqov inq@ voroshec u ir Gershahuyti hamat bardzracrec uxxaki cicaxeli e.....
Tigran
Եթե ձեր կարծիքով Բաղրամյան 26-ում չգիտեն ետ մասին, ուրեմն այս ակցիան իզուր ենք անցկացնում, թուլ են տալիս նա էլ անում է, իհարկե համապատասխան մասնաբաժինը տեղ հասցնելուց հետո:
Anhayt
Dra hamar es im payqar@ sranc het vordegrel em hetevyal kerp. Es minchev hima vcharum em 100 drm ev minchev verj sharunakeluem vcharel 100 dram, U patrastem ete indz 50 dram pakas vcharelu hamar petqa nstacnen tox bren u nstacnes. U IM HAMAR HECHEL AMOT CHI 100 DRAM VCHAREL@. TOX IRANQ AMACHEN VOR JOXOVRDI QRTINQI HASVIN UZUMEN OLIGARXNER DARNAL
Գրիշա Բալասանյան
Հարգելի ընթերցողներ, լուրը հրապարակելուց հետո արգելափակել են Հենրիկ Նավասարդյանի որդուն պատկանող «Մոշն թայմ» ընկերության կայքէջը: http://www.motiontime.am/
Anhayt
Imijayloc @nkerutyan kayqnel arden pakecin
Anhayt
Shat parz bacatrutyun uni ays erevuyt@. Mard@ uni mi hat ertuxajin gic, Tesnelov vor ankusht achq@ chi kshtanum gershahuytneric shahagrgvum e el aveli gershahuyt stana u voroshuma transporti uxevardz@ bardzracnel vor vax@ myusor evs mi qanihat gci ter darna. Isk um hashvin? Cisht e noric XEXCH JOXOVRDI hashvin

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter