
Փոխքաղաքապետը գաղտնի զեկուցում է ունեցել կառավարության այսօրվա նիստում
Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր հինգշաբթի ՀՀ կառավարությունը նիստ է գումարում, որի ընթացքում քննարկվում են տարբեր հարցեր: Երբեմն, երբ հարցի քննարկումը պետական գաղտնիքներ է պարունակում, այն կազմակերպվում է գաղտնի ընթացակարգով:
Այսպիսով, ՀՀ կառավարության այսօրվա նիստում կա այդպիսի մի գաղտնի կետ (21 համարի տակ): Սակայն ուշագրավն այն է, որ այդ կետով զեկուցողը Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն է:
Ակնհայտ է, որ Երևանի փոխքաղաքապետի ներկայացրած հարցը չի կարող ունենալ ռազմական, կամ պետական անվտանգությանը վերաբերող այլ տեղեկություններ, որոնք հարկավոր է գաղտնի պահել պոտենցիալ թշնամիներից: Այսինքն, փոխքաղաքապետի կողմից ներկայացված հարցը, ըստ ամենայնի, գաղտնի է հասարակությունից:
Իսկ այն, թե ի՞նչ գաղտնի հարաբերություններ կարող են այս օրերին ունենալ կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանը` ակնհայտ է: Ըստ ամենայնի, Կամո Արեյանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ իրավիճակը զեկուցում է Կառավարությանն ու Վարչապետին (ով Ս. Սարգսյանի արձակուրդի պայմաններում լիազորված է զբաղվել խնդրով):
Հ.Գ. Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ կառավարության նիստի օրակարգում ի սկզբանե թիվ 21 գաղտնի հարցի զեկուցող էր Տարոն Մարգարյանը, սակայն վերջին պահին նրան փոխարինեց առաջին տեղակալը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել