
«Վճարում ենք 100 դրամ». կառավարության շենքից դեպի քաղաքապետարան (լուսանկարներ)
Առավոտյան ժամը 11:00-ին տրասնպորտի ուղեվարձի սակագնի բարձրացման դեմ պայքարողները Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանց տեղեկություններով այդ ժամին Կառավարության նիստի վերջին պետք է զեկուցում կարդար քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Զեկույցի թեման գաղտնի է: Ենթադրելով, թե ինչի մասին կարող է լինել զեկույցը, մի խումբ քաղաքացիներ հավաքվում էին կառավարության շենքի դիմաց` բողոքի ցույցի, որից հետո երթով շարժվեցին դեպի Քաղաքապետարան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել