HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Դեպի Սևանա լճի հատակը (լուսանկարներ)

Այս ամառ ևս իրականացվեց 2010 թ.-ին մեկնարկած Սևանա լճի ստորջրյա ավազանի ուսումնասիրությամբ զբաղվող գիտահետազոտական արշավը:

Այս ծրագիր-առաքելության հեղինակներին՝ ֆրանսահայ Կլոդ Թուլումջյանին և Ստեփան Կոջայանին, ինչպես նաև Հայաստանում նրանց օգնող փրկարար Վահե Մելքոնյանին ու ջրասույզ Մամիկոն Հակոբյանին այս անգամ միացել է նաև էկոլգիական քիմիայի և հիդրոլոգիայի մասնագետ Աննա Թութունջյանը:

«Մենք ուզում էինք սուզվել Հայաստանում, բայց որ դա միայն հաճույքի համար չլիներ, այլ նաև օգտակար բան արած լինեինք»,- ասաց Ստեփանը:

Առաջին անգամ գալով Հայաստան, նրանք պարզել են, որ Սևանա լճով հետաքրքրվող գիտնականները հնարավորություն չունեն սուզվելու:

Խոսելով այս տարիների ընթացքում կատարած բացահայտումների մասին, Ստեփանը նշեց, որ շատ անգամ իրենք ուղղակի ջրի հատակից տիղմ ու ցեխ են դուրս հանում. սովորական մարդկանց համար դա կարող է մեծ բան չթվալ, բայց այդտեղ քիմիական հարյուրավոր տարրեր կան, որոնք գիտնականների համար հետաքրքրության առարկա են:

«Գիտնականի համար այդ ցեխը մի ամբողջ կարողություն է», նշեց Վահեն:

Գիտարշավներն իրականացվում են վերջերս հիմնադրված Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի (ՍՀՍՀԿ) պատասխանատվության ներքո, որի նախագահը Կլոդն է: 

Ստորջրյա ուսումնասիրությունների նպատակն է` ամրապնդել անցյալ տարիներին ձեռք բերված նախնական արդյունքները, ինչպես նաև շարունակել  գիտնականների համար նմուշների (ջուր, գազ, նստվածքներ, տիղմ), տեսաֆիլմերի և լուսանկարների ձեռքբերման աշխատանքները, ֆաունայի հաշվառումները (ձկներ, խեցգետիններ) և ֆլորայի նկարագրությունը: Հետազոտությունների նպատակն է` վերհանել լրացուցիչ տեղագրական տվյալներ, որոնք կարող են ծառայել ստորջրյա հնագիտական պեղումներին կամ երկրաբանական ուսումնասիրություններին, իրականացնել հոսանքների չափումներ և բացահայտել ստորջրյա աղբյուրներ:

Ձեռբերված բոլոր տարրերը, «ՍՀՍՀԿ»- ի անդամների խոսքերով, կտրամադրվեն հայ գիտնականներին` հետագա հետազոտությունների նպատակով:

«Երբ առաջին անգամ Սևանի հատակից նմուշներ հանեցինք, ինչպես նաև Ֆոտոներ, վիդեոներ արեցինք, դրանք շատ հետաքրքրեցին գիտնականներին, ովքեր նախկինում երբեք չէին տեսել այն, ինչ մենք նրանց ցույց տվեցինք»,- ասաց Ստեփանը:

Ֆրանսահայ ջրասույզների խոսքերով՝ իրենց նպատակը ոչ միայն գիտնականներին օգնել ու նմուշներ վերցնելն է, այլև ջրասույզների սպորտը զարգացնելը: Ստեփանն ավելացրեց նաև, որ իրենք տուրիզմով չեն զբաղվում: Թիմի գիտնական անդամը՝ Աննան,  արդեն հմտացել է ու կարողանում է սուզվել և ուսումնասիրություններ անել հենց ջրի տակ, քանի որ շատ բաներ կա, որ ջրասույզները  չեն տեսնում, բայց գիտնականը նկատում է:

Մեկնաբանություններ (7)

Karol
Hello- im interesting about diving Lake Sevan -September 2016- 1 day- im diving instructor from Poland. Please contact me :)
Vartan
Very interesting , promising, impressive. Keep up this good work.
aram
Yes we can and we, Diaspora and Hayrenik, should work together. Bravo, hoyakap.
NՆNՆ
Որքան գիտեմ, այս մարդը Գոլդս Զիմում սովորեցնում է սուզվել...
shakeh
Ձեզ յաջողութիւն. անվտանգ սուզումներ եւ հետաքրքիր բացայայտումներ եւմ ցանկանում.
Jora
En nav@ Sevana lchum a
Violeta Talandis
I am interested in learning to dive in Armenia. Any idea who I can contact?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter