HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ` վտանգավոր քիմիական նյութեր փոխադրելու կանոնները խախտելու փաստի առթիվ

Ըստ գլխավոր դատախազության կայքէձջի` Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` «Դանդի Փրեշս Մեթլս Կապան» ՓԲ ընկերության կողմից վտանգավոր քիմիական նյութեր փոխադրելու կանոնները խախտելու և անզգուշությամբ շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու փաստի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության կայքէջից:

Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ «Դանդի Փրեշս Մեթլս Կապան» ՓԲ ընկերության, նախկին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ, կողմից վտանգավոր քիմիական նյութեր փոխադրելու կանոնները խախտելու հետևանքով ընկերության հարստացուցիչ ֆաբրիկայի հարստացման պոչանքները բարձր ճնշմամբ առաջացած ճեղքվածքից դուրս են մղվել շրջակա միջավայր և ծանր մետաղներով աղտոտել Կապան-Մեղրի ավտոճանապարհի մերձակա հողատարածքը` շրջակա միջավայրին պատճառելով էական վնաս:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter