HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ուսանողները պահանջում են իջեցնել վարձավճարները (լուսանկարներ)

Մի խումբ ուսանողներ և քաղաքացիներ այսօր առավոտից ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են անում՝ պահանջելով իջեցնել ուսման վարձերը: Հիշեցնենք, որ այս տարի մի շարք պետական բուհերում ուսման տարեկան վարձը մոտ 30%-ով բարձրացել է, նվազագույն վարձը դարձել է 400 հազար դրամ:

Երիտասարդների մեջ շատ են այս տարի բուհ ընդունված ուսանողներ, ովքեր պայքարում են մատչելի կրթություն ստանալու իրենց իրավունքի համար: Ցուցարարները պահանջում են, որ վարչապետն անձամբ իջնի իրենց մոտ, որպեսզի նրա առջև ևս բարձրաձայն կարդան ու հանձնեն իրենց բաց նամակը:

Վարչապետի փոխարեն իջավ ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նա ասաց, որ վարչապետը զբաղված է, և ինքը նամակը կփոխանցի վարչապետին: Ուսանողներին դուր չեկավ դա, և նրանք այժմ շարունակում են պահանջել հանդիպում վարչապետ Տիգրան Սարգյանի հետ, ով, իրենց խոսքով, աշխատավարձ է ստանում ՀՀ քաղաքացիների հարկերից, ինչպես նաև ուսանողների վճարած վարձերից ու պարտավոր է հանդիպել վերջիններիս:

Մեկնաբանություններ (2)

Արման
նամակը չենք հանձնել քանի որ ոմն տուզիկը հարկ չհամարեց իջնել :
Տիգրան
Նույն տեսախցիկներով ոստիկանները, նույն Օսիպյանը, պատերի նույն լռությունը - մեր իշխանությունները նոր բան մտածելու, քաղաքացիների հետ ուրիշ ձև հարաբերվելու ընդունակ չեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter