HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Գոգդաղ. նոյեմբերյանցիների սուրբ սարը

Տավուշի մարզում` Նոյեմբերյան քաղաքից մոտ 20 կմ հեռավորության վրա է գտնվում Գոգդաղ սարը: Գոգդաղը սրբատեղի է: Այստեղ կան մի քանի խաչքարեր: Նոյեմբերյանցիների բարբառով նման սրբատեղիներին անվանում են խեչ` խաչ բառից: Գոգդաղում կան նաեւ նոր տեղադրված խաչքարեր, բայց դժվար է ասել, թե երբվանից է Գոգդաղ սարը դարձել նաև խեչ: Մարդիկ գալիս են այստեղ` իմանալով, որ իրենց նախնիների համար սա նույնպես սրբավայր է եղել:

Շատերի համար Գոգդաղը նաև զոհ մատուցելու վայր է: Տեղացիներն ասում են, որ այստեղ մարդիկ ավելի շատ են գալիս, քան եկեղեցի: Անգամ նրանք, ովքեր իրենց հավատացյալ չեն համարում, ակնածանքով են վերաբերում այս վայրին. հավատում են, որ այս սարում զորություն կա` խեչի զորությունը: Այսօր արդեն գուցե սնահավատություն կամ պապենական սովորություն է, բայց նրանք, ովքեր գալիս են այստեղ, երեք անգամ պտտվում են խաչքարի շուրջը: Այնուհետև այցելուները մոմ են վառում, աղոթում կամ երազանք պահում, կատարում իրենց զոհաբերությունը: Զոհաբերությունը կարող է լինել կենդանու տեսքով, բայց հաճախ էլ մետաղադրամներ կամ որևէ իր են թողնում խաչքարի կողքին` որպես ուխտի նշան:

Խաչքարերից բացի այստեղ շատ են նաև գերեզմանաքարերը. ժամանակին տեղացիներից շատերը հենց այստեղ են թաղել իրենց հարազատներին: Գերեզմանաքարերի մի մասը պահպանվել է, մի մասը կիսով չափ գետնի տակ է անցել կամ վնասվել: Ամենահին գերեզմանքարը 1874 թ.-ի թվագրված, սակայն ոչ բոլոր քարերի վրա են գրությունները պահպանվել:

Մեկնաբանություններ (5)

Նանե
Շմավոն, չես կարծում որ միակ ամաչողը դու պիտի լինես գրածիդ համար, լավ ա չասեցիք ճամփեքը բացեք թուրքերը պետք է իրենց աղոթատեղի գան, դուք էդքան խելացի էք ձեր աշխարհագետներից հետաքրքրվեք թե ինչի են Արցախը կոչում ղարաբաղ ու սաղ հայաստանի խեղջերին տեղեկացրեք, դա ավելի մեծ խայտառակություն ա:
Arev
GS, du hay es? Haykankan teghanunner@ i skzbane haykakan anvanumner en unetsel, parzapes veranvanvel en nertapantsats qochvor tsegheri koghmits verchin 4-5 haruramyaknerum.
Մխիթար
Շմավոն, այդ մարդկանց համար միևնույնն է, թե ինչպես է կոչվում սարը, խայտառակություն կլիներ և այդ մարդիկ խեղճ կլինեին եթե իրենք դրանծ լինեին այդ սարի անունը: ամբողջ աշխարով մեկ սփռված են հայկական սրբավայրեր, որոնք գտնվում են այլ երկներու ու բնականաբար տեղանունները հայկական չեն՝ Իսրայելում, իտալիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, կարող եմ երկար թվարկել: Երե Ձեր գեները հուզվել են միայն նրա համար, որ դա միգուցե ադրբեանական կամ թուրքական անուն է, ապա կարող եք սփսփել Ձեր ДНК-ն յն փաստով, որ նոյեմբերյանցիները դարեր ու մի գուցե հազարյամակներ շարունակ չէին կարող կանխագուշակել, որ ասօր կլինեն նման հարաբերություններ ու որ ասենք Գոգդաղի նմանությամբ հայկական երկրորդ հանրապետության անվանումը նույնպես ադրբեջաներեն է
GS
ՏԵՐ ԱՍՏՎԱԾ, ոնց եմ կարոտում էս սարերը, էս սարից քիչ այն կողմ իմ սարն է..........: Շնորհակալություն, Մերի
GS
Շմավոն, Էդ սարը Գոգդաղա կոչվում: Ուզես թե չուզես, պետքա ընդունես, որ թուրքական, պարսկական ազդեցությունների հետևանքով, որը օբյեկտիվորեն, մեր պատմության մի մասնա կազմում, մեր շատ տեղանուններ թուրքական կամ պարզկական կամ քրդական ծագում ունեն: Եվ վերջապես, էդ սարերը սրբավայրեր են անկախ իրենց թուրքական անուններից ու հենց էդ անուններով հանդերձ: Նախաձեռնի թող լեզվի պետական տեսչությունը թարգմանի ու հերթական էությունից բխող բայց անհաջող անունն ունենանք: Էդ սարերը հենց էդ անվամբ նման նշանակություն ունեն: Դրանք մեր պապերի դրած կամ գոնե իրենց թույլտվությամբ դրված անուններն են..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter