HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քանդում են երկաթուղու գծերից մեկը՝ փակելով կայարանը եւ գործազուրկ թողնելով աշխատողներին

«Ասպարեզ» օրաթերթի ունեցած տեղեկություններով` այսօր առավոտնից, երկաթգծի Արտենի կայարանում քանդում են երկաթուղու գծերից մեկը, որը նորոգվել էր մեկ տարի առաջ: Ըստ մեր տեղեկությունների՝ պատրաստվում են այստեղ թողնել մեկ երկաթգիծ եւ երկաթուղային կայարանը՝ գործազուրկ թողնելով կայարանի հինգ աշխատողներին: Ինչպես նշեց Արտենիի կարյարանապետը երկաթգիծը քանդելու աշխատանքները ռուսական կողմն է կատարում:

-Կապիտալ վերանորոգում են արել, գումարը հատկացրել, կերել են, հիմա էլ անօրինական քանդում են,- իրավիճակը ներկայացնում է Արթուր Առաքելյանը,- մենք էլ չենք ուզում, մեր աշխատատեղերը կրճատում են, մեզ գործից հանում են:

2005 թվականից գործող կայարանի երկաթուղու գծի քանդելու մասին կայարանապետը տեղեկացել է օգոստոսի 20-ին.«երեկ երոկոյան ժամը 17:27-ին հրաման տվեցին, առավոտյան եկել են քանդելու»:

Կայարանապետը այս մասին իրազեկել է եւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, եւ ոստիկանությանը, եւ իշխանություններին: Զանագահրել է նաեւ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարություն:

Կապ հաստատեցինք նաեւ Արտենի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի հետ, վերջինս նշեց, որ երկաթգծի քանդման մասին րոպեներ առաջ է տեղեկացել.

-Պետք է իջնեմ կայարան, տեղում տեսնենք իրավիճակը, նոր որոշենք՝ ինչ քայլեր ենք ձեռնարկելու:

Արտենիի բնակիչները եւս դժգոհ են, նրանք հավաքված են կայարանում: Իրավիճակը, ըստ մեր զրուցակիցների կարող է սրվել:  

Ալիսա Հակոբյան

Քաղվածքը` «Կոլաժի» քարտեզից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter