
Ոստիկանները «պաշտպանում են» շինհրապարակը բնակիչներից (լուսանկարներ)
Կոմիտասի 5ա, 3 և 7 շենքերի բնակիչներն այսօր վաղ առավոտից շրջապատել են իրենց շենքերի անմիջական հարևանությամբ կառուցվող բազմահարկ նորակառույցի շինհրապարակի մուտքը, այդպիսով փորձելով դիմագրավել Կոմիտասի 5 հասցեում կատարվող շինրարարությանը, որն արդեն 4 տարի է, ինչ սկսվել է, և, ըստ բնակիչների, անօրինական է, քանի որ իրենց կարծիքը ոչ ոք հաշվի չի առել այդ տարածքում շինարարություն սկսելիս, իսկ բուն շինարարությունն ընթանում է բազմաթիվ խախտումներով: Շինհրապարակ են եկել ոստիկաններ, ովքեր փորձում են «պաշտպանել» շինհրապարակը իրենց բողոքի ձայնը բարձրացրած բնակիչներից: Օրվա երկրորդ կեսին բնակիչներին հանդիպելու էր եկել Արաբկիրի թաղապետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել