
Քաշաթաղի վարչակազմի ղեկավարն ասում է, որ հակասություններ չունի դպրոցի տնօրենի հետ
Բերձորի արվեստի և սպորտի դպրոցում կատարվող իրադարձությունների շուրջ «Հետքի» հարցերին պատասխանում է Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը:
Պրն Խաչատրյան, Արվեստի դպրոցի անձնակազմը խիստ վրդովված է այն հանգամանքով, որ ոստիկանությունն առգրավել է դպրոցի ողջ փաստաթղթերը, իսկ ուսումնական տարվա մեկնարկին հաշված օրեր են մնացել, իրենք չեն կարող կազմակերպել նոր ուսումնական տարվա աշխատանքները: Անձնակազմն ասում է, որ դիմել են Ձեզ այս հարցով, բայց որևէ արձագանք չեն ստացել:
Դիմել են, ես պատասխանել եմ: Առաջինը դա իրավական հարց է, այդ հարցերով դիմեք ոստիկանությանը:
Ոստիկանությունում նախաքննություն է ընթանում:
Նախաքննություն է ընթանում, ես ի՞նչ իրավունք ունեմ որևէ բան ասեմ:
Չե՞ք մտահոգվում, որ ուսումնական տարին սկսվում է, երեխաներն ինչպես պետք է գնան դասերի:
Մտահոգվում եմ, բայց ղեկավարը` Գոռ Մանուկյանը կգա, կսկսի զբաղվել աշխատանքով:
Եթե դպրոցի փաստաթղթերը չկան, ինչպե՞ս պետք է զբաղվի:
Ի՞նչ փաստաթղթեր են պետք: Կգա իմ մոտ, կասի, կպահանջենք, ինչ պետք է կտան: Ինքը չի եկել ինձ դիմել այդ հարցով: Թող գա իմ մոտ, աշխատակազմին ասի` Ձեզանից եմ ուզում ուսումնական տարին սկսելու համար:
Բայց երկու անգամ գրավոր դիմել են Ձեզ, չեք պատասխանել:
Սուտ է ասում, միանշանակ սուտ է ասում: Բաներ կա, ճիշտն ասած, ասեմ, որ ես որ համակարգչից չեմ օգտվում, ինձ էլ են ասում, որ բաներ են գրում: Գրում են, 2010 թվին, որ Խաչատրյանը նշանակվել է, Գոռ Մանուկյանին ասել եմ` չեմ աշխատելու քո հետ: Գոռ Մանուկյանը հասել է Երևան, տենց բաներ է ասել: Ես ուրախացել եմ, որ զանգել եք: Ես որ նշանակվել եմ, Գոռ Մանուկյանը եկել է ստեղ նստել, զրուցել, շնորհավորել: Ես ոստիկանության ժամանակ եղել է, քանի ծրագրեր եմ օգնել: Դաժե ինձ վերաբերող հարց էլ չի եղել իրենց ծրագրերը: Բա` ոնց եք, ինչ եք, պրն Խաչատրյան, թույլ կտա՞ք ես տանեմ հյուսիսային գյուղերում մի երկու խմբակ պահեմ, որ հյուրեր են գալիս, ընդունում, ծախսերի մի մասն հանում չեմ: Մի երկու խմբակ պահի, բայց չլինեն էլի, էդ գումարները վերցնի, որ իրենց ծախսեր է լինում, հյուրեր են լինում բան: Ես էլ ասի` թույլ չեմ տալիս, դա օրենքի խախտում է: Բա` ոնց կլինի, ասի` չէ, որ էդ ձև լինի, իրար հետ չենք աշխատի:
Հիմա «պայքարը» և լարվածությունը Գոռ Մանուկյանի՞ և Ձե՞ր միջև է, թե՞…:
Ի՞նչ պայքար: Աշխատանք է, աշխատողին տույժ էլ ենք տալիս, խրախուսում էլ ենք, ինչ կա, ոչ մեկի հետ նման բան չկա:
Ըստ դատախազության հաղորդագրության, տնօրենին մեղադրում են 600 դրամներ հավաքագրելու համար, այնինչ այդ գումարները վարչակազմն է տարիներ շարունակ հաստատել:
Ես չգիտեմ դատախազությունը, ճիշտն ասած` չեմ կարող նայել մեղադրանքը: Ուրեմն ինչ է եղել. ապրիլ թե մարտ ամիսներին, էդ սկի Գոռի վերաբերյալ էլ չի եղել, էդ որ քննությունն ինչից է սկսվել, կարաք, նորից եմ ասում, դատախազություն դիմեք, ձեռի գնդակի մրցումների են տարել Ստեփանակերտ երկու խումբ` աղջիկ և տղաների, 3 օրով, էդ 3 օրում երեխային պետությունը վարձատրել է 24 հազար դրամ` սնվելու, մնալու համար:
Ո՞ւմ է վարձատրել` արվեստի դպրոցին, տնօրենին:
Ոչ, մարզիչին` Թամարային որքան գիտեմ, բայց Գոռի հետ են տարել, Գոռի ավտոյով: Ծնողներից` հենա ստեղ էլ ա, վարորդ ունենք մեր գազելների, 6 երեխատեր, դժգոհություն եկել է, որ 500 դրամ են տվել օրական երեխային, սոված, բան…ուստի դժգոհություններ են եղել, բողոքներ, այ էդ հարցով ոստիկանությունը սկսել է զբաղվել: Թե Գոռին ինչ պատճառներ կան, դա կարաք դատախազությունից ստուգել:
Դպրոցի հաշվապահն ասում է, որ այդ գումարները իրենք երկար տարիներ է` հավաքում են:
Դիմեք իրավապահ մարմիններին, դատախազությանը:
Հաշվապահն ասաց, որ բյուջեն վարչակազմն է հաստատել, և այդ 600-ական դրամները միշտ էլ եղել են:
Էդ հարցը իրենց կտաք, ես չեմ ուզում խառնվել իրավապահ մարմինների գործերին, ճիշտ հասկացեք: Բայց իր հետ ինչ լարվածության մասին է խոսքը: Ես ասացի` 10 թվին եկել ա, ասել ա` անօրեն խմբակներ պահի, թույլ տա՞մ: Ոչ մի լարվածություն ես չունեմ, թող գա իր աշխատանքին: Թող գա ասի` ընկեր Խաչատրյան, էս թղթերը տարել են, մի նամակ գրեք, վերցնենք: Նամակով պիտի վերցնենք, գնա վերցնի թղթերը, բերի, իրա գործը սկսի, իրա գործունեությունն անի:
Պրն Խաչատրյան` Ձեր կարծիքով դպրոցի տնօրենը լա՞վ է աշխատում, թե՞ վատ:
Ես ասեմ` ինքը կարող է իր գործը լավ է արել, բայց առանց թույլտվության բացակայել է, և պատճառները եղել են անհարգելի, բացակայել է` բազմաթիվ անգամ: Ու էս վերջում էլ խիստ նկատողություն տվեցինք միանգամից ինչի՞ համար: Գնացել է առանց թույլտվության Վրաստան, ՊՈԱԿ-ի տնօրեն է, ու ես բանավոր դիմել եմ մշակույթի նախարարին, մշակույթի նախարարը կանչել է անձամբ Գոռ Մանուկյանին, ասել է` հերիք չի քեզ: Իրա խոսքերը, ինչ նախարարն ինձ ասել է: Ասել է` եթե ես լինեմ Խաչատրյանի տեղը, հիմա արդեն քեզ հեռացրել էի, դա անցել է, նորից է բացակայել: Դրա համար խիստ նկատողություն ենք տվել:
Ինչո՞ւ է Վրաստան գնացել` խումբ է տարել, թե՞ հանգստանալու:
Չգիտեմ, իրեն հարցրեք: Եթե շրջանի վարչակազմին տեղյակ չեն պահում, ղեկավարը տեղյակ չի, մշակույթի նախարարը տեղյակ չի, ի՞նչ խմբի մասին կարող է խոսք լինել:
Ե՞րբ է գնացել Վրաստան առանց թույլտվության:
Ճիշտն ասած` չեմ հիշում` ապրիլ, մարտ ամիսներին, գարնան կողմերն է եղել որքան հիշում եմ:
Որպեսզի որևէ խումբ տանի ինչ-որ տեղ, տնօրենը պետք է Ձեզնից թույլտվությո՞ւն ստանա:
Անպայման:
Դուք գրավո՞ր պետք է թույլտվություն տաք:
Անպայման: Բա որ երեխեքին մի բան լինի, բա ինչ:
Եվ բոլոր նրանց մեկնումների դեպքում Դուք գրավոր թույլտվություն եք տվե՞լ:
Այո: Բոլորը: Զեկուցագիրը գրում է, տեղեկացնում է: Ինչ կա, իր վերադասն ենք, պետք է իմանանք:
Վրաստան գնալու դեպքում զեկուցագիր չի՞ գրել:
Այո, գնացել է Վրաստան` առանց ոչ մեկին ասելու:
Բացատրություն չե՞ք պահանջել, չի՞ գրել:
Պահանջել ենք, որքան գիտեմ` չի գրել, կարող ենք աշխատակազմին ասել` նայի, չեմ հիշում:
Առանց թույլտվության իրա համար` ոնց ուզում, ինչ ուզում անում է: Եթե դա լարվածություն եք համարում, համարեք: Եթե ես վերադասն եմ, ես չհարցնեմ իմ ենթական ուր է:
Այնուամենայնիվ, Դուք պատրաստ եք շարունակե՞լ աշխատել տնօրենի հետ:
Անպայման, թող գա իր գործին: Աշխատանք է, խի` ինքը չի հասկանում իրա խախտումը, որ առանց թույլտվության գնացել է:
Դա ինչ հարցեր են, աշխատանքային հարցեր են: Համակարգիչներով իրար վիրավորում են, ամոթ չի՞, փոխանակ էդքան խոսելու տեղը, բոլորին կոչ եմ անում, թող գան մի բանով աջակցեն վերաբնակեցմանը:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել