HY RU EN

Անի Հովհաննիսյան

Միջադեպ Հյուսիսային պողոտայում. երաժիշտ Գևորգի մորը տեղափոխել են հիվանդանոց

Քիչ առաջ Հյուսիսային պոողոտայում երաժշիտ Գևորգին են մոտեցել մի խումբ տղաներ, որոնցից մեկը սկսել է ծաղրել Գևորգին՝ ասելով՝ «արագ նվագի, թե չէ գլուխդ կջարդեմ»: 

Գևորգը խնդրել է իրեն չխանգարել: Նույն պահին դեպքի վայր է մոտեցել Գևորգի մայրը՝ պահանջելով երիտասարդից չանհանգստացնել որդուն:

Մորն ի պատասխան՝ մոտ 22-24 տարեկան երիտասարդը խփել է նրա աչքին: Շտապօգնությունը րոպեներ առաջ Գևորգի մորը տեղափոխեց հիվանդանոց՝ աչքի պատռվածքով: 
Ոստիկանները Գևորգին ուղեկցեցին ոստիկանության Կենտրոնի բաժանմունք՝ հանցագործության մասին հաղորդում տալու:
 Տեղի ոստիկաններից մեկը «Հետքին» տեղեկացրեց, որ ծաղրողը և Գևորգի մորը հարվածողն արդեն «բռնված է»: Այժմ Գևորգից պահանջվում է ընդամենը հաղորդում տալ: