
Ոստիկանները քշելով մայթից հանեցին խաղաղ ցուցարարներին (լուսանկարներ)
Ոստիկանները քշելով մայթից հանեցին խաղաղ ցուցարարներին, ովքեր այսօր հավաքվել էին Բաղրամյան 26-ի դիմացի մայթում՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ՀՀ-ի՝ ՌԴ-ի հետ մաքասային միության մեջ մտնելու դեմ:
Սկզբում ցույցի մասնակից քաղաքացիները դրոշներով և պաստառներով հավաքվել էին Բաղրամյան 26-ի դիմացի մայթում, բայց երբ անցան նախագահականի մայթ, ոստիկանները նրանց բռնի ուժով փորձեցին դուրս քշել այդ մայթից, ինչին ի պատասխան ցուցարարները նստեցին փողոցի մեջտեղում, որտեղ որ նրանց քշելով տարել հասցրել էր ոստիկանությունը:
Բաղրամյան փողոցի երթևեկությունը մի պահ կանգ առավ, ոստիկանները, կրկին ուժ կիրառելով, ցուցարարներին հանեցին գետնից և հրելով անցկացրեցին դիմացի մայթ, ընթացքում հասցնելով բերման ենթարկել մի քանի առավել ակտիվ քաղաքացիների:
Մեկնաբանել