HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակտիվիստներին ծեծի ենթարկելու փաստով կատարվում է հետաքննություն

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել երեկ ակտիվիստներ Հայկակ Արշամյանին և Սուրեն Սաղաթելյանին ծեծի ենթարկելու առթիվ. 
«Սեպտեմբերի 5-ին` ժամը 22.20-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից  ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1976 թ. ծնված Սուրեն Ս.-ն և հայտնել, որ Երևանի Տեր-Գաբրիելյան և Ե. Կողբացի փողոցներում 6-7 հոգի հարձակվել և ծեծի են ենթարկել իրենց: 
Ժամը 23.20-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1971 թ. ծնված Հայկակ Ա.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ ծեծի է ենթարկվել Ե. Կողբացու փողոցի թիվ 2 շենքի բակում: 
Ժամը 23.25-ին նույն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ   բուժօգնության է տեղափոխվել Սուրեն Ս.-ն: 
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: 
Կատարվում է հետաքննություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter