HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ-ում թեժ քննարկումներ են. «Հարսին տվել են ուրիշին, բայց ասում ենք՝ մեկ ա, պսակվելու ենք հետը»

Խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորները ԱԺ նախագահից պահանջում են բարձրացնել ԱԺ-ի դերակատարումը և պատգամավորներին հնարավորություն ընձեռել ծանոթանալու Մաքսային միությանն անդամագրվելու շուրջ տարվող բանակցություններին և քննարկումներին:

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, թե «երբ պատրաստ լինի Մաքսային միության ողջ փաթեթը, նոր կքննարկվի խորհրդարանում», հակադարձեց, որ իրենք չեն ուզում փաթեթը բերվի ԱԺ ու դրանից հետո նոր միայն քննարկվի:

«Նախագահն ընդամենն իր ցանկությունը, կարծիքն է հայտնել, որին նոր ենք ծանոթացել: Քանի որ Մաքսային միությանը միանալը սահմանափակում է Հայաստանի սուվերենությունը, միգուցե պետք է հանրաքվե անցկացվի: Մինչև որևէ գերատեսչություն մտնի դետալային քննարկումների մեջ, մենք պետք է քննարկենք այդ հարցը, նոր բանակցեն»,- ավելացրեց Ալեքսանդր Արզումանյանը:

Ընդդիմադիր պատգամավորի տեսակետը զարմացրեց և զայրացրեց Հովիկ Աբրահամյանին: «Դուք եղել եք արտաքին գործերի նախարար, ես զարմանում եմ Ձեր վրա, այդ ո՞ր օրենքով հանրապետության նախագահը պետք է պատգամավորների հետ խորհրդակցի նոր ստորագրի»,- ասաց Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ նշելով, որ հանրապետության նախագահը Մոսկվայում Մաքսային միությանը միանալու համաձայնությունը տալուց առաջ քննարկել է քաղաքական մեծամասնության եւ իշխող՝ ՀՀԿ եւ ՕԵԿ կուսակցությունների հետ:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանում որևէ պաշտոնյա չի նշել, թե հրաժարվում ենք Ասոցացման պայմանագիրը ստորագրելուց: Ալեքսանդր Արզումանյանն էլ հակադարձեց, որ պայմանագիր ստորագրելը երկկողմանի գործընթաց է, և եվրոպական կողմն արդեն հայտարարել է, որ չի ցանկանում այս ձևաչափով Հայաստանի հետ ստորագրել պայմանագիրը:

«Սա նման է նրան, որ հարսին տվել են ուրիշին, բայց ասում ենք՝ մեկ ա, պսակվելու ենք հետը»,- նշեց Ա. Արզումանյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ սա համապետական հարց է և ներկուսակցական քննարկումները պետք է տեղափոխել ընդհանուր քննարկման դաշտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter