HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե որեւէ մեկը չի ըմբռնում իմ պատասխանը, դա իր անձնական գործն է». Էդվարդ Նալբանդյան

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը քիչ առաջ ԱԺ-ում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: 

Արդյո՞ք Հայաստանը Վիլնյուսում նախատեսում է նախաստորագրել ասոցացման համաձայնագիրը:

Մենք հստակ ենք արտահայտվել, դրա մասին ես ասել եմ նաև իմ հանդիպման ժամանակ Լիտվայի արտգործնախարարի հետ, իսկ դուք գիտեք, որ Լիտվան այսօր նախագահում է Եվրամիությունում: Հանձնակատար Ֆյուլեի հետ հանդիպումից հետո հրապարակված հաղորդագրության մեջ ընդգծվեց Հայաստանի կողմից արտահայտված ցանկությունը՝ հնարավոր բոլոր ձևաչափերով և ուղղություններով շարունակել զարգացնել հնարավորինս սերտ և խորը համագործակցությունը Եվրամիության հետ, շարունակել առաջ տանել մեր հարաբերությունները այն բոլոր դրականի, ձեռքբերումների հիման վրա, որոնք արձանագրվել է վերջին տարիներին Հայաստանի և Եվրամիության միջև, որքանով որ դա հնարավոր կլինի Եվրամիության կողմից և որը չի հակասի Հայաստանի որոշմանը մասնակցել, անդամակցել Մաքսային միությանը:

Կա՞ այդպիսի հնարավորություն:

Մենք ենք ասում, և դուք տեսաք, որ Լիտվայի արտգործնախարարը նաև նշեց, որ այո, մենք պետք է շարունակենք առաջ տանել Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները՝ այն ձեռքբերումների հիման վրա, որոնք արձանագրվել են վերջին տարիներին։

Պարոն նախարար, ինչու՞ են դժգոհում ընդդիմադիրները և ասում սպառիչ պատասխան չեղավ:

Եթե որևէ մեկը ցանկանում է միայն իր հարցը հնչեցնել և չլսել պատասխանը, ապա, կարծում է, որ պատասխան չկա: Պատասխանները բոլոր այն հարցերին, որոնք հնչել են,  ես տվել եմ: Եթե որևէ մեկը դա չի ըմբռնում, կամ չի ընդունում այդ պատասխանները, որովհետև այլ կարծիք ունի, դա արդեն իր անձնական գործն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter