HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք չենք սիրում տրտնջալ, բայց կարող ենք պայքարել եւ մեռնել»

Հայաստան-Ադրբեջան - 2011. կարծիքներ ու մեկնաբանություններ

Հայկական եւ ադրբեջանական Սփյուռքի եւ դրանց նշանակության մասին են ստորեւ ներկայացվող հարցազրույցները: Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվաիրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող մեր հարցումները (20 թեմաներով 40 տարբեր մասնագետների հետ զույգ հարցազրույցների շարք) «Ռեգիոն»հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են: Ծրագրին աջակցում ենՀայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Հետք» եւ Ադրբեջանում «Նովոյե Վրեմյա»թերթերում: Ադրբեջանում հարցազրույցներն անցկացնում է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն

Հարցազրույց Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Սամիր Ասադլիի հետ

Ի՞նչ նշանակություն ունի Ադրբեջանի համար սփյուռքը, ինչպե՞ս է պետությունը խրախուսում ադրբեջանական սփյուռքի հետ կապերի զարգացումը:

Ադրբեջանի համար սփյուռքն ունի մեծ նշանակություն: Դժվար է գերագնահատել սփյուռքի դերը Ադրբեջանի մասին ճշմարտությունը համաշխարհային հասարակայնությանը հասցնելու գործում: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը բռնազավթել է Լեռնային Ղարաբաղը եւ նրա յոթ հարակից շրջանները, իսկ հայկական սփյուռքը զբաղված է Հայաստանին ձեռնտու ճշմարտության պրոպագանդմամբ: Նման պայմաններում ակնհայտ է դառնում, թե Ադրբեջանին ինչքան է պետք սեփական սփյուռքի օգնությունը:

Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանում ստեղծվեց Սփյուռքի հետ աշխատանքի պետկոմիտեն: Սակայն, չեմ կարծում, թե այդ կառույցը կատարում է սփյուռքի ընդլայնման հետ կապված մեծ աշխատանք: Ընդհակառակը, ինչ-որ իմաստով նույնիսկ խանգարում է, իսկ երբեմն էլ, ոչ ճիշտ քաղաքականության պատճառով, նույնիսկ թուլացնում սփյուռքը: Օրինակ` արտասահմանում ապրող ադրբեջանցիների քաղաքականապես ակտիվ մասը ակտիվություն է դրսեւորում նաեւ սփյուռքի համայնքներում կատարվող աշխատանքում:

Այդ քաղաքական ակտիվիստների մի մասը արտագաղթել է վերջին 15-20 տարիների ընթացքում` տարբեր պատճառներով: Իսկ երբ Սփյուռքի հետ աշխատանքի պետկոմը ցանկանում է, որպեսզի այդ մարդիկ արտասահմանում պրոպագանդեն ոչ թե Ադրբեջանի պետությունը, այլ երկրի ղեկավարությանը, բնականաբար, նման մարդիկ կարող են հեռանալ համայնքից: Սա իշխանությունների` սփյուռքի զարգացումը «խրախուսելու» ձեւերից մեկն է:

Ի՞նչ կարելի է ասել սփյուռքի ազդեցության մասին ներքաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացումների վրա: Ի՞նչ գաղափարների շուրջ է այսօր ադրբեջանական սփյուռքը միավորվում:

Կարծում եմ, որ սփյուռքը ոչ մի ձեւով կապված չէ կամ չպետք է կապված լինի ներքին քաղաքականության հետ: Բայց սփյուռքը մեծ դեր է խաղում Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը ավելի արդյունավետ եւ ճկուն դարձնելու գործում: Ահա մի փաստ: Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի նախագահ, խորհրդարանի պատգամավոր Սաբիր Ռուստամխանլին վերջերս պատմեց մի շատ հետաքրքրական պատմական պահի մասին:

1992 թ. ԱՄՆ-ի Կոնգրեսում տեղի ունեցավ նրա պաշտոնական հանդիպումը կոնգրեսականների հետ: Հանդիպման ժամանակ Ռուստամխանլին հայտնեց, որ Հայաստանը, Ռուսաստանի զինուժի օժանդակությամբ, վարում է պատերազմ Լեռնային Ղարաբաղի տարածքում: Ինչո՞ւ Կոնգրեսն այդ կապակցությամբ չի արտահայտում իր արդարացի կարծիքը: Պատասխանում ասվեց, որ այժմ նախընտրական շրջան է:

Կոնգրեսականների արձագանքը կհանգեցնի հայկական սփյուռքի ճնշմանը եւ ձայների կորստին ընտրություններում: Ուստի, հարցն առաջ կքաշվի ընտրություններից հետո: Այսինքն` սփյուռքի ուժի հետ պետք է հաշվի նստել: Ադրբեջանական սփյուռքն ի ցույց է դնում միասնական դիրքորոշում ԼՂ-ի եւ մնացած տարածքների ազատագրման հարցում: Եթե անկեղծ ասեմ, Ադրբեջանում քաղաքական ընդդիմախոսներին միավորող միակ գաղափարը բռնագրավված տարածքների ազատագրումն է:

Ո՞ր երկրներում են առավել շատ բնակվում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները: Որքա՞ն խորն են նրանք ինտեգրված իրենց բնակության երկրներում, եւ ինչպե՞ս է դա անդրադառնում նրանց ազգային ինքնության վրա:

Անհնար է այդ հարցին որոշակի պատասխան տալ: Ադրբեջանցիներ ապրում են աշխարհի ավելի քան 70 երկրներում: Ադրբեջանցիներ կան նույնիսկ Ավստրալիայում: Անցյալ տարի այնտեղ եւս ստեղծվեց սփյուռքյան կազմակերպություն: Սփյուռքը համեմատաբար հաջող է կազմակերպված Ռուսաստանում, Կենտրոնական Եվրոպայի երկրներում: Բայց ինտեգրման տեսանկյունից առկա են որոշ խնդիրներ:

Ինչպես հայտնի է, Վրաստանում, Բորչալուի շրջանում պատմականորեն ապրում են ավելի քան 600 հազար ադրբեջանցիներ: Սակայն նրանք դժվարություններ ունեն վրացերեն սովորելու եւ վրաց հասարակությանը ինտեգրվելու առումով: Վրացերեն լեզվի պարտադիր իմացության մասին որոշման ընդունումից հետո բազմաթիվ ադրբեջանցիներ հեռացվեցին իենց պաշտոններից: Դրա պատճառներն են. առաջին` Վրաստանի տարածքում ադրբեջանցիների կոմպակտ բնակությունը, երկրորդ` հոգեբանական գործոնը:

Մեր մենթալիտետի մեջ տարօրինակ մի բան կա. «ոսկե միջինի» բացակայությունը: Ակներեւ է կամ ազգային ինքնության լիակատար կորուստը, կամ հակառակը: Ամբողջական ինտեգրումը բնակության երկրի հասարակությանը դժվարանում է հոգեբանական խնդիրների պատճառով: Ճիշտ է, վերջին շրջանում նկատվում է դրական տեղաշարժ. մարդիկ հասկանում են ինտեգրման անհրաժեշտությունը, իսկ համայնքների միջեւ հաստատվում են կապեր:

Ինչպե՞ս են վերաբերվում կոչերին` անել ամեն ինչ ի նպաստ պատմական հայրենիքի եւ ամրացնել ազգային գիտակցությունը, երկրները, որտեղ կա առավել լավ կազմակերպված ադրբեջանական սփյուռք:

Ամեն դեպքում այդ հարցի պատասխանը կլինի սուբյեկտիվ: Խոսքն այն մասին է, թե ինչ իմաստ ենք դնում «անել ամեն ինչ» արտահայտության մեջ: Կարծում եմ, որ պրոպագանդայի տեսանկյունից ադրբեջանական սփյուռքը չունի միջազգային կառույցների եւ ԶԼՄ-ի հետ աշխատանքի մեծ ավանդույթ:

Բանը, իհարկե, միայն ավանդույթը չէ, այլեւ հոգեբանական գործոնը: Ադրբեջանցիները շատ չեն սիրում գոռալ սեփական ավանդության մասին, չեն սիրում, երբ տեսնում են նրանց արցունքները, գերադասում են լռելյայն կրել սեփական վիշտը: Ուստի, Ադրբեջանի իրողությունների եւ ողբերգությունների պրոպագանդման իմաստով կան խնդիրներ: Այդուհանդերձ, կասկած չունեմ ուրիշ հարցերում սփյուռքի ակտիվության վերաբերյալ: Ասենք, երբ պահանջվում է որոշակի աշխատանք եւ նույնիսկ ինքնազոհաբերություն: Մենք չենք սիրում տրտնջալ, բայց կարող ենք պայքարել եւ մեռնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter