HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ համանախագահ Ուորլիքը ուղևորվեց Արցախ

Ս.թ. սեպտեմբերի  10-ից 12-ը այցով Երևանում էր գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ԱՄՆ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը:

Դեսպան Ուորլիքը քննարկեց խաղաղության գործընթացը նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ և անվտանգության հետ կապված իրավիճակը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Նա վերահաստատեց Միացյալ Նահանգների ցանկությունը օգնել կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում և  պատրաստակամությունը աշխատել Ռուսաստանյան Դաշնության ու Ֆրանսիայի հետ՝ որպես  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ սեպտեմբերի 12-ին դեսպան Ուորլիքը ուղևորվեց Լեռնային Ղարաբաղ, որտեղ կշարունակի իր հանդիպումները և տեղում կծանոթանա առաջին գծի իրավիճակին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter