
Աժ-ում ընտրեցին Արդարադատության խորհրդի անդամներ
ԱԺ-ում ամփոփվել է Արդարադատության խորհրդի երկու իրավաբան-գիտնականների թեկնածությունների քվեարկության արդյունքները: Քվեարկությանը մասնակցել է 109 պատգամավոր: Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության կողմից առաջադրված են եղել ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գագիկ Ղազինյանը և Արդարադատության խորհրդի գործող անդամ, իրավագիտության դոկտոր Գրիգոր Բադիրյանի թեկնածությունները:
Համաձայն քվեարկության արդյունքների՝ Գ Ղազինյանի թեկնածությանը կողմ է եղել 92 պատգամավոր, դեմ՝ 16, մեկ քվեաթեթրիկը եղել է անվավեր, Գ. Բադիրյանի թեկնածությանը կողմ է եղել 93 պատգամավոր, 14 պատգամավոր դեմ է եղել, իսկ 2 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել