HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Քանդակագործության միջազգային սիմպոզիումը մեկնարկում է սեպտեմբերի 21-ին

Քանդակագործության միջազգային սիմպոզիումի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 21-ին Գյումրիում: Հանձնախմբի կողմից ընտրված 10 քանդակագործներ մեկ ամիս աշխատելու են Գյումրիում, այնուհետև իրենց ստեղծած քանդակները նվիրելու են քաղաքին:

Սիմպոզիումը կրում է «Կենդանի աղբյուր» խորագիրը: Այն անց է կացվում «Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի շրջանակներում: Մասնակիցներից չորսը գյումրեցի են, մեկական մասնակիցներ կա Երևանից և Ստեփանակերտից, ինչպես նաև՝ Բելառուսից, Ուկրաինայից, Ռուսասատանից: Հրավիրված է նաև իտալացի քանդակագործ Մասիմիո Լիպպին: Քանդակագործության սիմպոզիումի ղեկավար, «Մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար, քանդակագործ Արթուր Գևորգյանի խոսքերով՝ Մ. Լիպպին Գյումրիում աշխատելու է առանց հոնորարի, քանի որ շատ է սիրում Հայաստանն ու հայ ժողովրդին: Ա. Գևորգյանը խոստովանում է, որ ինքը ևս կցանկանար որպես մասնակից ներգրվված լինել այս աշխատանքներում, բայց չի կարող որպես ղեկավար ինքն իրեն ընտրել, այնուհետև նաև հոնորար վճարել:

Ա. Գևորգյանը նշեց, որ քանդակագործության աշխատանքներին զուգահեռ Գյումրիում անց են կացվելու նաև տարաբնույթ մշակութային միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, համերգներ, մշակութային քննարկումներ ու վարպետոթյան դասեր: Ա. Գևորգյանի խոսքերով՝ իրենց գլխավոր նպատակը միջոցառման հանրայնացումն է, իրենք ցանկանում են, որ հնարավորինս շատ մարդ տեղեկացված լինի քանդակագործության սիմպոզիումի մասին:

Քանդակագործության սիմպոզիումի իրականացման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 8 մլն դրամ: Գումարի կեսը հատկացվելու է քանդակագործներին՝ որպես հոնորար. յուրաքանչյուրին տրվելու է 400 հազար դրամ: Ա. Գևորգյանը նշեց, որ իրենք չեն պատվիրում կամ գնում այդ քանդակները, հակառակ դեպքում պետք է ավելի շատ վճարեին: Իսկ քանդակագործներին տրված է ստեղծագործական ազատություն՝ համապատասխան տարածքում տրամադրված նյութից ստանալու իրենց նախատեսած քանդակը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter