
«Նաիրիտ գործարանի» աշխատակիցները կրկին աշխատավարձ են պահանջում
Վաղ առավոտյան «Նաիրիտ գործարանի» աշխատակիցները հավաքվել են գործարանի մոտ, որպեսզի գնան Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր: Նրանց պահանջը նույնն է՝ վճարել իրենց աշխատավարձերը:
Ինչպես «Հետքին» հայտնեցին գործարանի աշխատակիցները, քիչ առաջ գործարանի արհմիության նախագահը մի քանի աշխատակիցների հետ գնացել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին հանդիպելու. եթե դրական պատասխան չստանան, աշխատակիցները պատրաստվում են գնալ նախագահի նստավայր:
Հիշեցնենք, որ գործարանը աշխատակիցներին շուրջ 10-12 ամսվա աշխատավարձի պարտք է կուտակել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել