HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀԿ-ի՝ «աչքը կուշտ» միլիոնատեր թեկնածուն

Սեպտեմբերի 29-ին թիվ 38 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով տեղի են ունենալու լրացուցիչ ընտրություններ: Թեկնածուներից մնացել են երկուսը՝ Սյունիքի մարզպետի խորհրդական, Կապանի նախկին քաղաքապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Արմեն Կարապետյանը և ««Շիկահող» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տեսուչ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Սամվել Հայրապետյանը:

Թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին դիմեցինք՝ երկու թեկնածուների  գույքի և եկամտի հայտարագրերը ստանալու համար: Հայտարարագրերի ժամկետը  01.08.12 թ.-ից  մինչև 01.08.13 թ. է:

Ըստ ներկայացրած հայտարագրերի՝ ՀՀԿ-ական թեկնածու Արմեն Սերյոժայի Կարապետյանն ունի 2 բնակարան՝ մեկը Կապանում, մյուսը՝ Երևանում (Արամ Խաչատրյան փողոցում), 2 ավտոտնակ, հասարակական 3 տարածք, 1 հողամաս եւ 1 արտադրական շինություն: Սամվել Հայրապետյանն ընդամենը երկու անշարժ գույք ունի՝ բնակելի տուն Կապանում եւ տնամերձ հողամաս:

Արմեն Կարապետյանի եկամուտների մի մասը կազմում է մարզպետի խորհրդականի աշխատավարձը, որը հաշվետու հատվածում եղել է 1.241.620 դրամ: «Սլա-Սալե» ՍՊԸ-ից, որի փոխտնօրենն է Կարապետյանը, ստացել է  412.700 դրամ, «Յունիբանկ» ՓԲԸ-ի վարձակալությունից՝ 7.680.000 դրամ, «ՍԻԼ» ապահովագրական ընկերության վարձակալությունից՝ 2.400.000 դրամ:

Կապանի նախկին քաղաքապետը հայտարարագրել է 40.000 ԽՍՀՄ ռուբլի, 3.850.000 դրամ, 7.700 ԱՄՆ դոլար: Վերջինս նաև 100 % բաժնետոմս ունի «Մանսիր» ՍՊԸ-ում: Սրանք, սակայն, միայն հայտարարագրված տվյալներն են, իսկ Ա. Կարապետյանը, ըստ կապանցիների, մի շարք այլ սեփականությունների տեր է, որոնք իրավաբանորեն ձևակերպվել է ոչ իր անունով: 

Թիվ 38 ընտրատարածքի թեկնածուների ունեցվածքը կարող եք դիտել այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter