HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

15-ամյա տղային ոստիկանությունում ծեծե՞լ են

Հհուլիսի 13-ին՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, Երևանի Բագրատունյաց 26 շենքի բակից Շենգավիթ համայնքի ոստիկանության բաժանմունք բերման է ենթարկվել 1996թ. ծնված 15 տարեկան Յուրա Գևորգի Սիմոնյանը: Համաձայն փաստաբան Նարինե Սարգսյանի`  Սիմոնյանը բերման է ենթարկվել որպես վկա բակում տեղի ունեցած վեճի պատճառով, որի ընթացքում կրակոցներ են եղել:

Հուլիսի 14-ին ժամը 16:00-ից սկսած փաստաբան Ն. Սարգսյանը 4 անգամ փորձել է տեսակցել իր պաշտպանյալի հետ, սակայն դա նրան չի հաջողվել: Ոստիկանության քննիչ Կամո Շառոյանը վերջինիս անընդհատ ասել է, որ Սիմոնյանը 10 րոպեից կիջնի, բայց այդպես էլ չի իջել:

Հելսինկյան Ասոցիացիան փորձել է հաղորդագրություն ներկայացնել Շենգավիթ համայնքի ոստիկանության բաժանմունք` Սիմոնյանի` ոստիկանության բաժանմունքում անհետանալու վերաբերյալ, սակայն հաղորդագրությունը չի ընդունվել:

Հուլիսի 14-ին` ժամը 23:05-ին, Յ.Սիմոնյանին բաց են թողել ոստիկանության բաժանմունքից՝ այնտեղ գտնվելու ողջ ընթացքում այդպես էլ չթողնելով պաշտպանին տեսակցել իր պաշտպանյալի հետ: Համաձայն Սիմոնյանի՝ նրան ոստիկանության բաժանմունքում ծեծել են՝ փորձելով ստիպել, որ ասի, թե տեսել է բակում տեղի ունեցած վեճի ժամանակ կրակողին:

Հուլիսի 15-ին, Սիմոնյանը իր ծնողի հետ պատրաստվում է այցելել դատաբժշկին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter