
Վարդան Սեդրակյանը 14 տարով ազատազրկվեց
Նախագահի նախկին թեկնածու, որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն այսօր դատապարտվեց 14 տարվա ազատազրկման՝ նախագահի մեկ այլ նախկին թեկնածու, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար:
14 տարվա ազատազրկման դատապարտվեց նաեւ Խաչիկ Պողոսյանը, իսկ գործով մյուս ամբաստանյալը՝ Սամվել Հարությունյանը, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով անազատության մեջ կմնա 12 տարի: Վերջիններս մեղավոր ճանաչվեցին մահափորձը կազմակերպելու և իրականացնելու մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել