HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի օմբուդսմենի գրասենյակին շնորհվել է բարձրագույն կարգավիճակ

Օրեր առաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պաշտոնապես տեղեկացվել է, որ Օմբուդսմենների միջազգային հանձնաժողովը իր ինստիտուտին շնորհել է «A» դասի բարձրագույն կարգավիճակ: Նման կարգավիճակ հիմնականում շնորհվում է այն օմբուդսմեններին, ովքեր անկախ են, օբյեկտիվ և դրսևորում են խնդիրներն արդյունավետորեն ուսումնասիրելու և լուծելու կարողություն:

Վերջին երկու տարվա ընթացքում միջազգային համակարգող հանձնաժողովը հետևել և ուսումնասիրել է Հայաստանի օմբուդսմենի ինստիտուտի աշխատանքները, որի արդյունքում հաստատել է, որ Հայաստանի օմբուդսմենի ինստիտուտը գործում է Փարիզյան սկզբունքների համաձայն և համապատասխանում է բարձրագույն կարգավիճակ ստանալու բոլոր չափանիշներին:

«A» դասի կարգավիճակը բարձրացնում է ոչ միայն Օմբուդսմենի, այլև տվյալ երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում: Նման կարգավիճակ ստացած Օմբուդսմենները հնարավորություն են ստանում առավել արդյունավետորեն հանդես գալ Միավորված ազգերի կազմակերպությունում և մի շարք այլ հեղինակավոր միջազգային կառույցներում, ինչպես նաև կարողանում են բարձրաձայնել և ներկայացնել մարդու իրավունքներին վերաբերող հիմնահարցեր միջազգային ամենաբարձր ամբիոններից:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Մեկնաբանություններ (1)

Դարդանելի
Շատ զարմացած եմ..., քանզի` մի քանի անգամ դիմելով պաշտպանին, որևէ պատասխանի չարժանացա, թեկուզ` մերժում։ Կարելի է իմանալ, որոնք են այն բարձրակարգ չափանիշները, որոնք արժանացրել են այդ գնահատականին։ Համեցեք Սյունիք...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter