
Տաճատ Վարդապետյանը Արմեն Չախալյանի ձերբակալության մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում
ՀՀ ԱԺ ջավախքցի պատգամավոր, Վիրահայերի միասնության նախագահ Տաճատ Վարդապետյանը կարծում է, որ ջավախքահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբոր` Արմեն Չախալյանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ չունի:
Այսօր կայացած ասուլիսին, պատասխանելով «Հետքի» հարցին, թե ինչպես է գնահատում Արմեն Չախալյանի ձերբակալությունը, արդյոք դա Մ.Սահակաշվիլու քաղաքականության վերջին դրսևորումներն են ջավախքահայ ակտիվիսների նկատմամբ, թե Բ. Իվանիշվիլու նոր մեկնարկը, պատգամավորը պատասխանեց. «Այստեղ իմ կարծիքով քաղաքականություն չկա: Հիմա այդ գնահատականը իրավապահ մարմինները տվել են, տալիս են, ես այդտեղ քաղաքականություն չեմ տեսնում, քաղաքականությունն ընդհանրապես բացակայում է»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել