
Հայաստանը հավի եւ ոչխարի արտահանող է
Կենդանի կենդանիների արտահանման-ներկրման շուկայում Հայաստանը, ինչպես եւ շատ այլ ոլորտներում, գլխավորապես ներմուծող է: 2011-2012 թթ. մեր երկիրը արտահանել է հիմնականում ոչխար, ածան հավ եւ դրա ճտեր: Մյուս կենդանատեսակները փոքր ծավալ են կազմել: Իսկ ահա ներկրման դաշտը բավականին բազմազան է՝ ընտանի ու էկզոտիկ թռչուններից մինչեւ խոշոր եղջերավորներ:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ 2011-ին Հայաստանն արտահանել է 2.825 գլուխ ոչխար, իսկ անցյալ տարի՝ 31.169, որից 12.274-ը՝ գառ: Ինչպես հայտնի է, մեր կենդանի ոչխարների հիմնական շուկան հարեւան Իրանն է: Սակայն հետաքրքիր է, որ կոնկրետ 2011-ի վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը դեռեւս նույն տարվա նոյեմբերին հայտնել էր, որ արդեն իսկ արտահանվել է 135.000 գլուխ ոչխար, այնինչ վիճծառայության պաշտոնական տվյալները, որոնք հավաքագրվում են ՊԵԿ-ից, այլ բան են ասում: Ուրեմն կամ մաքսային հայտարարագրերն են կեղծվում, կամ էլ նախարարությունն է ուռճացված թվեր ներկայացնում:
2011-ին ՀՀ-ն արտահանել է 124.000 հատ ածան հավի ճուտ, իսկ 2012-ին այդ թիվը դարձել է 169.500: Անցյալ տարի մեր երկրից դուրս է բերվել նաեւ 100 հատ հավ եւ 9.890 հատ այլ կենդանի:
Քանի որ Հայաստանի ներկրումները բազմազան են, ներկայացնենք առավել մեծ քանակ կազմող տեսակները՝ ըստ առանձին տարիների:
|
2011 |
2012 |
Հավ եւ ճուտ |
1.431.528 |
2.768.658 |
Ընտանի խոզ |
187 |
3.088 |
Խոշոր եղջերավոր անասուն |
689 |
394 |
Պրիմատներ |
286 |
133 |
Սողուններ (այդ թվում՝ օձ եւ կրիա) |
24 |
10 |
Գիշատիչ թռչուններ |
9 |
0 |
Թութակներ |
904 |
198 |
Աղավնիներ |
0 |
6 |
Այլ կենդանիներ |
368.565 |
1.010.882 |
Լուս.՝ flickr.com-ից
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել