
Հովիկ Աբրահամյանի հարցը Գևորգ Կոստանյանին
Այսօր Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրված զինդատախազ Գևորգ Կոստանյանին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե եթե ԱԺ-ն քվեարկեության արդյունքում իրեն նշանակի գլխավոր դատախազի պաշտոնում, նախորդ տարվա հաշվետվությունը ներկայացնելու մասին ինչպիսին կլինի իր դիրքորոշումը:
«Մենք ցանկանում ենք հստակեցնել, որ գլխավոր դատախազը հաղորդում ներկայացնի Ազգային ժողով»,- ավելացրեց Հ. Աբրահամյանը:
Գ. Կոստանյանն էլ պատասխանեց, որ պետական մարմնի, հատկապես այնպիսի կարևոր օղակի, ինչպես դատախազությունն է, գործունեության հրապարակայնությունը և հասարակական հաշվետվողականությունը անհրաժեշտ է:
«Այս առումով ես հակված եմ, և ներկայիս պաշտոնավորման ոլորտում, այսինքն` զինդատախազի, առավելագույնս փորձել եմ հրապարակայնություն և հանրային հաշվետվողականություն ներկայացնել»,- նշեց Գ. Կոստանյանը: Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի կողմից ԱԺ հաղորդում ներակայցնելուն, նա ասաց, որ եթե «ԱԺ կանոնակարգ» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարվեն, հաղորդումը կամ հաշվետվությունը, բնականաբար, կներկայացնի Ազգային ժողով:
Մեկնաբանել