HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վերջին կրակոցը մահացու էր». զինդատախազը՝ Գորիսի դեպքի մասին

Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինդատախազ, Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրված ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանին հարցրեց Գորիսում հունիսի մեկին տեղի ունեցած դեպքից: Խոսքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կատարվածի մասին է, երբ սպանվեց Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայր գնդապետ Արտակ Բուդաղյանը ծանր վնասվածքներ ստացավ: 

Պատգամավորը նշեց, որ ինքը նայել է այդ դեպքի տեսագրությունը և արձանագրել է մի փաստ, որ ժամը 23:08:04 վայրկյանին կա մի տեսարան, որ Ավետիք Բուդաղյանը գնում է այդ մարդկանց խմբի հետևից, որի մեջ են նաև Տիգրան Խաչատրյանը և Զարզանդ Նիկողոսյանը:

«23:08:04 պահին լսվում է, որ ինչ-որ մեկը ձայն է տալիս, ասում է «Ավետ»: Ավետիք Բուդաղյանը ետ է դառնում և դրա արդյունքում ստանում է այն վնասվածքը, որ քրեական գործում հիշատակվում է որպես թիվ մեկ վնասվածք: Երկրորդը հետևյալն է, որ Դուք ելել եք այն կանխավարկածից, որ ինչպես մյուս, այդպես էլ այդ թիվ մեկ վնասվածքը, որ Բուդաղյանը ստացել է իմ նշած պահին, հասցրել են Զարզանդը և Տիգրան Խաչատրյանը: Ամբողջ խնդիրն այն է, որ դատաբժշկական փորձաքննությամբ արձանագրվել է, որ այդ թիվ մեկ վնասվածքն ունի վերևից ներքև ոուղղություն, իսկ Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդը գտնվել են Ավետիք Բուդաղյանի հետ նույն հարթության վրա, և չէին կարող կրակել այնպես, որ աջից ձախ, վերևից ներքև ինքը վնասվածք ունենա, և մանավանդ, փորձաքննությունն էլ չի հաստատել դա, նաև Ձեր ղեկավարած նախաքննությունը չի նույնականացրել դա, թե կոնկրետ որ վնասվածքն ով է հասցրել»,- ասաց Ն. Փաշինյանը:

Գ. Կոստանյանը համաձայնեց, որ տեսագրության մեջ երևում է, որ Ավետիք Բուդաղյանը հետևում է այն խմբին, ապա առաջարկեց նայել նշյալ տեսագրության 23:02:02 վայրկյանը: «Երբ նա մեքենայով կանգնած է, ժամանում է Ավետիք Բուդաղյանի մեքենան, ով միանգամից դուրս է գալիս զենքը ձեռքն: Արդեն Բուդաղյանի հետ ամբողջ խումբը ուղղորդվում է դեպի Արտակը: Թե ով է ուղղորդում, հաջորդում, դա չէ կարևորը: Կարևորն այն է, որ բոլորը հանկարծակի եկած զենքով անձի վարքագծից, սկսում են կազմել համապատասխանաբար: Ապա Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդը դրանից հետո գնում են ու վերցնում զենքը, սա երևում է տեսանյութում: Դեպքերի հաջորդականությունը հստակ ֆիքսված է, և չեմ կարծում, որ տարակարծություն կա այս հարցում»,- պատասխանեց գլխավոր դատախազի թեկնածուն:

Նրա կարծիքով՝ թիվ մեկ վնասվածքը եղել է վերջինը, քանի որ ենթադրվում է, որ դրանից հետո տուժողն այլևս չի կարողացել դիմել ակտիվ գործողությունների: Ի պատասխան սրա՝ Ն. Փաշինյանը պնդեց, թե ինչ-որ մեկը կանչում է «Ավետ», և Կոստանյանին խնդրեց պատասխանել, թե ով է կանչի հեղինակը, քանի որ տեսակետ կա, որ այդ անձը դուրս է կադրից: Այս հարցադրմանը գլխավոր դատախազի թեկնածուն իր նախորդ տեսակետը մեջբերեց, թե ճիշտ չէ թիվ մեկ վնասվածքը կապել վերջին կրակոցի հետ:

«Վերջին կրակոցը մահացու էր: Կանչից հետո մենք ունենք կրակոց: Վերևից ներքև վերջին վնասվածքն է, տարբերեք դա վերջին կրակոցից, որովհետև վնասվածքից հետո էլ վերջին կրակոց կա: Դուք խոսում եք վերջին կրակոցի մասին, ես՝ վերջին վնասվածքի: Խնդիրը դա չէ, թե ով է կանչել, ով չի կանչել: Մենք միանշանակ ունենք, ովքեր են եղել դեպքի վայրում, ովքեր են կրակել, ով է տուժել, քանի զենք է գործադրվել: Ով է գոռացել՝ դա հարցի ութերորդ կողմն է, իրավական գնահատականի հետ կապ չունի»,- ասաց զինդատախազը՝ ավելացնելով, որ դեպքի վայրի փորձաքննությունը կրկնակի իրականացվել է փաստաբան Հայկ Ալումյանի և փորձագետների մասնակցությամբ, և այնտեղ ֆիքսվել է այդ վնասվածքը:

Մեկնաբանություններ (3)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Էս խմորը դեռ ՇԱ՜Տ ջուր է տանելու. ու ոչ միայն ջուր: Էս լկտի մարդասպանության հանցագործները եթե խստորեն չպատժվեն,Հայաստանը երբեք օրինական երկիր չի դառնալու: Սյունիքը տարիներով ԹԱԼԱՆԱԾ ու ռեկետի ենթարկած էդ ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ու իր լկտի հանցախումբը ժողովրդի արդար դատաստանից ՉԻ ճողոպրելու,ինչքան էլ որ միլիոնների կաշառք տան ու Ֆրանսիաներում թաքնվեն:
Levon
el mi, tesanyutum parz el yerevum e vor tiknapah@ skzbic el zenqov e, heteveq nra sharj u cevin u knkateq tabati u gotkateri hatvacum zenqi mi hatvac@ , et urish ban vor porcum eq taqcnel u kapel cer scenarin, tekuz cez inch ka varn el kaseq da heraxos er.
Վ.Առաքելյան
Զինդատախազին ապացուցում են, որ Ավետիք Բուդաղյանի հետ նույն հարթության վրա գտնվող անձինք չէին կարող վերևից ներքև ուղղությամբ կրակել նրա վրա, իսկ նա /զինդատախազը/, շարունակում է պնդել թե դա չի կարևորը այլ այն, ինչը իրենք են ֆիքսում: Ըստ նրա եթե ինքն ու Սերժիկը իրենց պաշտոնները կեղծիքով են ֆիքսել ապա ցած չեմ գլորվելու: Գլորվելու եք խաբեբաներ, ՝ սառույցը սկսել է շարժվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter